ԵՄ դեսպանը դատաիրավական բարեփոխումների վերաբերյալ. Դուք շատ բարդ գործընթացում եք գտնվում
«Առաջին հերթին շատ տպավորիչ է և մենք պետք է ողջունենք այն փաստը, որ Հայաստանի կառավարությունը շատ ակտիվ է, որ ներկայացնում է դատաիրավական ռազմավարություն և իրականացնում բարեփոխումներ։ ԵՄ-ն աջակցություն է տրամադրում, մենք իրականացնում են աջակցություն փորձագիտական ոլորտում։ Մենք ողջունում ենք քաղաքացիական հասարակության և կառավարության միջև այս երկխոսությունը»,-այսօր այս մասին ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորին՝ պատասխանելով ՀՀ-ում դատաիրավական բարեփոխումների հարցին։
Պատասանելով անցումային արդարադատության մասին հարցին՝ դեսպանն ասաց, որ այն գործընթաց է, իրենք դեռևս չեն տեսել վերջնական տեքստը և շահարկումներ չեն իրականացնում։
«Կտեսնենք, թե ինչպիսին է քննարկումների արդյունքը և հետո մեր փորձագետները կտրամադրեն իրենց կարծիքը»,-ասաց դեսպանը։
Իսկ ինչ վեաբերում է գործընթացում դատական համակարգի նկատմամբ ճնշումների մտահոգություններին՝ դեսպանն ասաց, որ մեկնաբանություն հիմա չի ցանկանա տալ, սակայն այս 2 շաբաթվա ընթացքում հանդիպել են արդարադատության նախարարին, վարչապետին և տպավորությունն այնպիսին է, որ համագործակցության եզրերը շատ սերտ են։
Անդրադառնալով դատարանների փակելուն դեսպանն ասաց, որ ԵՄ-ն շատ սերտ կոնտակտի մեջ է և եթե զգան, որ պետք է որևէ բան պետք է փոխանցեն, դա կանեն ուղիղ։
Խոսելով ՀՀ-ին ֆինանսական աջակցության մասին՝ դեսպանն ասաց, որ աջակցում են բարեփոխումներին, ունեն կարևոր նախագծեր նաև տնտեսության մեջ՝ փոքր և միջին ձեռնարկատիրություններին աջակցելու համար, որոնք ընթացքի մեջ են։
«Մենք կրկնապատկել ենք մեր աջակցությունը և առաջ ենք շարժվում քայլ առ քայլ, և սա էր հենց Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման շուրջ բանակցությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովայի օրերս Հայաստան կատարած այցի նպատակը»,-ասաց դեսպանը։
Պատասխանելով Ազգային ժողովում ՍԴ նախագահի լիազորությունների դադարեցման գործընթացի հետ կապված հարցին՝ Անդրեա Վիկտորինը նշեց, որ շատ բարդ գործընթացում ենք գտնվում։
«Թույլ տվեք ասել, դուք շատ բարդ գործընթացում եք գտնվում և անդրադառնում եք ամենաբարդ հարցերից մեկին։ Ես 10 տարի առաջ եմ տեսել, թե ինչ է նշանակում, երբ քաղաքացին վստահություն չունի դատարանների ու դատավորների նկատմամբ։ Ես արդեն մեծ հանձնառություն եմ տեսնում կառավարության կողմից ռազմավարությունն ու նրանից բխող գործողությունների ծրագրին ընթացք տալու ուղղությամբ և ցանկանում եմ ընդգծել՝ եկեք նայենք գործընթացին դրական առումով։ 10 տարի առաջ ես չէի կարող պատկերացնել այսպիսի կոնֆերանս։ Եկեք սպասենք, թող ներգրավվի քաղհասարակությունը, փորձագետները, թող իրենք կառավարության հետ որոշեն անելիքները, որից հետո ԵՄ-ն իր աջակցությամբ կներգրավվի գործընթացում։ Այս գործընթացի նկատմամբ մենք պետք է ցուցաբերենք համբերություն»,-ասաց Անդրեա Վիկտորինը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան