Ալվինա Գյուլումյան. Չեմ կարծում, որ այն 10 հոգին, որ եկան ՍԴ դիմաց կանգնեցին, դրանք հասարակություն են
Սահմանադրական դատարանի դատավոր Ալվինա Գյուլումյանը լրագրողների հետ զրուցում զգուշարեց, որ չի պատասխանելու ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերալ ԱԺ սկսած գործընթացի մասին հարեցրին։
«Այդ կապակցությամբ որևէ հարցի չեմ պատասխանի, իմ ցանկացած պատասախան կարող է ընկալվել որպես նախնական կարծիքի արտահայտում, որի իրավունքը ես չունեմ»,- ասաց նա։
Ա. Գյուլումյան ընդգծեց՝ «կասկած մի ունեցեք՝ ՍԴ-ում լինելու է օբյեկտիվ քննություն»։
Նա նաև ասաց, որ չի պատրաստվում հրաժարական տալ՝ հետևելով արդարադատության նախարարության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությանը վաղաժամ կենսաթոշակի համակարգի անցնելու հետ կապված։
Հարցին՝ ՍԴ-ի հետ կապված գործընթացները՝ վաղաժամ կենսաթոշակի անցնելու, ԱԺ-ում սկսված գործընթացները, ի՞նչ ուղերձ եք համարում իշխանությունների կողմից, ինչպե՞ս եք գնահատում, չի՞ ազդի ձեր աշխատանքի վրա, Ա. Գյուլումյանն ասաց. «Թույլ տվեք ես որևէ քաղաքական գնահատական չտամ։ ՍԴ-ն այնպիսի կառույց է, որի գործունեության հետ կապված միշտ կարող են լինել տարբեր կարծիքներ, եթե մենք զբաղվենք այդ կարծիքների վերլուծությամբ, կարող ենք առնվազն խախտել մեր քաղաքական չեզոքություն, զսպվածություն ցուցաբերելու մասին օրենսդրական պահանջը»։
Նա ընդգծեց, որ ոչինչ իրեն չի կարող կաշկանդել գործեր քննելու և դրանցով անաչառ որոշում կայացնելու առումով։
Հարցին՝ ՍԴ չե՞ք համարում քաղաքակացած մարմին, նա կարճ պատասխանեց. «Ոչ, իհարկե»։
Ա. Գյուլումյանը նշեց, որ հայ հասարակությունը փոքր է, կան նաև այսօրվա քաղաքական ուժերի հետ կապեր ունեցողներ. «Ես ինքս և մեկի, և մյուսի հետ կապեր ունեմ։ Ինչի՞ մասին է խոսքը։ Մենք փոքր հանրության մեջ ենք ապրում։ Ասեք՝ ձեր ընտանիքում, ձեր բարեկամության շրջապատում չկա՞ն և մեկի, և մյուսի ներկայացուցիչներ։ Բայց դատավորը պետք է կարողանա այդ ամենի պայմաններում լինել անաչառ, անկախ»։
Հարցին, թե հասարակությունը չի վստահում Սահմանադրական դատարանին, նա պատասխանեց. «Չեմ կարծում, որ այն 10 հոգին, որ եկան Սահմանադրական դատարանի դիմաց կանգնեցին, դրանք հասարակություն են»։
Հարակից հրապարակումներ`
- ՍԴ նախագահի խորհրդական. Դատավորների հիմնական իրավունքները խախտվում են
- Քննարկվում է Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին ՍԴ-ին ուղղված դիմումը
- Ավետիքյան. ՍԴ-ից հետո հերթը կարող է հասնել մամուլի օրգաններին:
- Արարատ Միրզոյան. ՍԴ-ն չունի հանրային վստահություն
- ԱԺ նախագահը Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախագիծն ուղղել է հանձնաժողով
- Վիկտոր Սողոմոնյանը՝ ՍԴ-ի շուրջ ստեղծված վիճակի մասին
- «Իմ քայլը» խմբակցությունը նիստ կանի՝ ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված
- «ՎԵՏՕ»-ն վաղը կրկին հավաքվելու է ՍԴ դիմաց
- Բողոքի ակցիա՝ ՍԴ դիմաց
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին