Արամ Վարդևանյանը ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել դատավոր Մհեր Արղամանյանին
«ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանն այսօր ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մհեր Արղամանյանին»,-այս մասին տեղեկացնում է ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական թիմը։
Նշենք, որ Datalex տեղեկատվական կայքից հայտնի է դարձել, որ Ռ․ Քոչարյանի պաշտպանների՝ նրա դեմ կիրառված խափանման միջոց կալանքը վերացնելու բողոքը պետք է քննի Մ․ Արղամանյանը։
«Դատավորին ինքնաբացարկի միջնորդություն հայտնելու հիմք են դարձել իր անաչառության և կողմնակալության հետ կապված ողջամիտ կասկածները։ Հարկ ենք համարում նշել, որ Արղամանյանի հետ համատեղ բնակվող անձը՝ որդին, մասնակցել է ս․թ․ սեպտեմբերի 17-ին Շենգավիթի դատարանի առջև ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի կազմակերպված ցույցին։ Ուշադրություն ենք հրավիրում այն փաստի վրա, որ հանրահավաքին մասնակցել է ոչ թե հեռավոր ազգական, այլ հենց դատավոր Արղամանյանի որդին՝ Դավիթ Արղամանյանը, որն, ըստ Էթիկայի հանձնաժողովի կայքում ներկայացված հայտարարագրի, իր հետ է բնակվում։
Բացի այդ, անաչառության հետ կապված հիմնավոր կասկած է հարուցում տվյալ դատավորի բավականին ցածր վարկանիշը՝ -10։ Ըստ helpcourt.am կայքի՝ դատավոր Արղամանյանն այս ցուցանիշով գտնվում է դատավորների վատագույն քառյակում։ Նշենք, որ դատավոր Արմեն Դանիելյանի վարկանիշը Ռ․Քոչարյանի գործը քննելու պահին եղել է -7»,-նշում են ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական թիմից:
Հարակից հրապարակումներ`
- Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը
- Սեյրան Օհանյան. Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կա առանձնացված մոտեցում, հնարավոր է նաև հետապնդում
- Դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը
- Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները վերաքննիչ բողոք են ներկայացրել
- Ռոբերտ Քոչարյանի աջակիցները հայտարարել են անժամկետ նստացույց
- Ռոբերտ Քոչարյան. Եթե փախնող լինեի, այսօր Ստեփանակերտում ադրբեջանիցիք թեյ խմելիս կլինեին
- Փաստաբանները միջնորդություն ներկայացրեցին Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատ արձակելու վերաբերյալ
- Ռոբերտ Քոչարյանի աջակիցները համոզված են՝ հաղթելու են
- Հովհաննես Խուդոյան. Պնդում ենք՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու հիմքերը բացակայում են
- Ռոբերտ Քոչարյանն ազատ չարձակվեց
- Դատարանի դահլիճ մտած Ռոբերտ Քոչարյանին ողջունեցին բացականչություններով ու ծափահարություններով
- Ռոբերտ Քոչարյանի գործով որոշման հրապարակումից առաջ դատարանի դիմաց իրավիճակը լարված է
- Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները ներկայացրել են նրան ազատ արձակելու միջնորդությունները
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին