Իրավունք 19:23 27/09/2019 Հայաստան

Գագիկ Խաչատրյանի պաշտպան. Դատարանը չի կարողացել անձերի մոտեցումից վեր կանգնել

ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի պաշտպաններն առաջին ատյանի դատարանի կողմից կայացված կալանավորման որոշման դեմ վերաքննիչ բողոք են ներկայացրել:

Հենց դատարանի դիմաց լրագրողների հետ զրուցում  Գ. Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանն ասաց, որ առաջին ատյանի դատարանը, ըստ էության, թույլ է  տվել ակնհայտ, կոպիտ խախտումներ։

«Կալանավորումն այնպիսի  հանգամանքներով է հիմնավորել, որոնք հանգեցրել են ակնհայտ կոպիտ խախտումների, որի համար արդեն Հայաստանի արդարադատության նախարարին և դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հանձնաժողովին դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հաղորդում ենք ներկայացել»,- ասաց պաշտանը։

Նա նշեց, որ  երբ անձին ներկայացնում են  կալանավորման միջնորդություն, պարտադիր պետք է դատարանին ներկայացվեն նյութեր, որոնց հիման վրա դատարանը կարող է ողջամիտ ենթադրություն անել՝ արդյոք այն մեղադրանքը, որ ներկայացվում է  անձին, ինքը կապ ունի այդ մեղադրանքների հետ։

«Դատարանը պետք է հաստատի, որ կարողանա անձին կալանավորել։ Խոսքը գնում է  հիմնավոր կասկածի մասին։ Դատարանի դատական ակտն ու դատարանի տրամադրության տակ առկա նյութերն ուսումնասիրելով՝ ակնհայտ է դառնում, որ դատարանն իր տրամադրության տակ ընդհանրապես չի ունեցել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքի որևէ փաստական տվյալ։ Այսինքն դատարանը նույնիսկ չէր կարող ընդհանրապես պատկերացնել՝ արդյոք նման հանցագործություն առկա է, թե ոչ։ Բայց ինչ է արել դատարանը, գրել է, որ այս հոդվածով մեղադրանքի հիմնավոր կասկած, ըստ էության, առկա է»,- ասաց Ե. Սարգսյանը։

Նա ընդգծեց, որ դատարանն ընդհանրապես չուներ փաստական տվյալ, նյութ, որի հիման վրա կարող էր հիմնավոր կասկածի շեմը հաղթահարված համարել, այսինքն պատկերացնել՝ հանցագործություն կա, թե ոչ. «Դատարանի տրամադրության տակ չկան այդպիսի նյութեր, դատարանը չի հետազոտել այդպիսի նյութեր, դատարանի որոշման մեջ չկան նշումներ այդպիսի նյութերի մասին»։

Փաստաբանի խոսքով, դատարանը կոպիտ խախտում է թույլ տվել, որովհետև անձի ազատության իրավունքն է սահմանափակվել։

«Այստեղ պետք է անձերից վեր կանգնենք, դատարանը չի կարողացել անձերի մոտեցումից վեր կանգնել, մեխանիկական մոտեցում է ցուցաբերել»,- ասաց Երեմ Սարգսյանը։

Հարցին, եթե Գ. Խաչատրյանը չի ընդունում մեղադրանքը, ինչո՞ւ է  պետական բյուջե խոշոր գումար վերադարձրել, ինչի մասին ԱԱԾ-ն էր հայտարարել, Ե. Սարգսյանն ասաց, որ նման տվյալ չի տեսել, նշված քրեական գործով գումար փոխհատուցվել է, սակայն ով է փոխհատուցել, ինչ հանգամանքներով, դրան չի անդրադառնա այս պահին։

«Այս քրեական գործով, չնայած մեղադրանքը չենք ընդունում, սակայն տեսնելով արհեստական մոտեցումը, մեր հորդորով պետական համապատասխան մարմնի դեպոզիդ  հաշվին վճարվել է կոնկրետ այս հոդվածներով մեղադրանքի մեջ նշված գումարները որպես ենթադրյալ պատճառված վնասի հնարավոր փոխհատուցում․ մեղադրանքների մեջ նշված է 192 միլիոն ու 34 միլիոն։ Գումարը վճարվել է դեպոզիդ հաշվին  արտերկրից՝ ցույց տալու անձի վարքագիծը դրական քննության ամբողջ ընթացքում, եթե նույնիսկ կհիմնավորեն, որ այս հանցագործությունները կան երաշխիք ունեն, որ այս գումարները կարող է վերադարձվել պետական բյուջե։

Վնասը վերականգնվել է,  ցույց տալու համար պատշաճ վարքագիծ, որևէ փաստական տվյալ չկա, որ անձը հանցագործություն է կատարել, չկան անձին կալանավորելու հիմքեր, առկա են առողջական լուրջ խնդիրներ, որոնք Հայաստանում,  նույն պետական մարմինների կողմից տրված փաստաթղթերի համաձայն, չեն կարող բուժում իրականացնել։ Այս ամբողջի համատեքստում  գրավն էլ ասում են թույլատրելի չէ, դատարանն էլ որևէ պատճառաբանության չի նշում։
Եթե որևէ մեկը կասի, որ այստեղ խոսք է գնում արդար դատաքննության մասին, ակնհայտ է, որ նման բան չկա»,- ասաց փաստաբանը։

Ե. Սարգսյանը նշեց, որ իր պաշտպանյալի դիրքորոշումը հետևյալն է. «Թող լինի ամբողջական քննություն, պարզաբանվեն բոլոր հանգամանքները, եթե կա խնդիր, որը որ կհիմնավորվի դատարանով կամ որևէ ապացույցներով, ինքը պատրաստ է այդ ամեն ինչին պատասխան տալ, բայց պետք չէ արհեստականորեն կալանքի հիմքեր ստեղծեն։ Պետք է այնպիսի ծանրակշիռ փաստարկ ներկայացներ դատարանը, որ այլևս ստորագրությունը ի զորու չէ նրա պատշաճ վարքագիծը ապահովել, միայն կալանավորումը կարող է»։

Երեմ Սարգսյանն ընդգծեց, որ բազմիցս ուղղորդված քննություն են տեսել,  դրա մասին այնպիսի աղաղակող փաստարկներ կան, որ  այս պահին իր պաշտպանյալը թույլ չի տալիս ավելի ծավալուն բացել։ 

Ավելի վաղ ԱԱԾ-ից հայտնել էին, որ փետրվարի 2-ին հարուցված քրեական գործի շրջանակներում տևական ժամանակ ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա, օգոստոսի 27-ին խուզարկություններ են կատարվել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի, ինչպես նաև վերջինիս հետ փոխկապակցված մի շարք անձանց առանձնատներում և բնակարաններում։ Նույն օրը՝ խուզարկությունների ավարտից հետո, Գագիկ Խաչատրյանը և Կարեն Խաչատրյանը (ՀՀ ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյա) ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների (ծանր հետևանքների առաջացմամբ զուգորդված պաշտոնեական դիրքի չարաշահում և առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում) կատարման կասկածանքով բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ և ձերբակալվել։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

15:57
«Վազգեն. Վերջին Սպարապետը». Ինչո՞ւ վերջին սպարապետ
Մարտի 5-ին մեծ էկրան կբարձրանա «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը, որի մտահղացման հեղինակն ու գլխավոր պրոդյուսերը Նոնո Սարգսյանն է...
Աղբյուր` Panorama.am
15:55
Բաղրամյանի ոստիկաններն ապօրինի որսի դեպք են բացահայտել
Դաշտում որսացել է մի քանի տափաստանային արտույտ։
Աղբյուր` Panorama.am
15:31
Քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիներին ցանելու աղը, դե հիմա ասեք՝ մեզանից ով է շպիոնը. Արթուր Չախոյան
Հանրային գորւծիչ Արիթուր Չախոյանը գրում է. «Երևանի քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիների ցանելու...
Աղբյուր` Panorama.am
15:26
Խոշոր վթար Արմավիրում
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 24-ին, ժամը 12։22-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիր...
Աղբյուր` Panorama.am
15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}