Կատարը միասեռականներին ու տրանսգենդերներին հրավիրում է Աշխարհի 2022 թ. գավաթի խաղերին
Կատարում Աշխարհի գավաթի բարձրաստիճան պաշտոնյան տրանսգենդերներին և գեյերին հրավիրում է 2022 թվականի մրցաշարին, սակայն շեշտում է, որ նրանք ստիպված կլինեն հարգել Կատարի սովորությունները: Այս մասին գրում է mignews-ը։
Համասեռամոլությունը Կատարում օրենսդրական մակարդակով արգելված է, բայց երկրում տրանսսեքսուալությունն այնքան հազվադեպ է, որ օրենքը դեռևս չի որոշակիացվել։
«Ես կցանկանայի հավաստիացնել ցանկացած երկրպագուի՝ ցանկացած սեռի, սեռական կողմնորոշման, դավանանքի, ռասայի, համոզված լինել, որ Կատարն աշխարհի ամենաապահով երկրներից մեկն է, և բոլորն այստեղ ողջունվում են», - ասել է Կատարի 2022 թվականի Աշխարհի գավաթի գործադիր տնօրեն Նասեր ալ-Հաթերը:
Նասեր ալ-Հաթերը նշել է, որ յուրաքանչյուր երկրպագուի անվտանգությունը կարևորագույն նշանակություն ունի իրենց համար և հավելել, որ ակնկալվում է ավելի քան մեկ միլիոն երկրպագուի այց:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա