Մայքլ Ջեքսոնի դիմակի գաղտնիքը
Մայքլ Ջեքսոնի թիկնապահ Մեթ Ֆիդդեսը անկեղծ հարցազրույց է տվել, որում լեգենդար փոփ-երգչի մասին բազում գաղտնիքներ է պատմել:
kulturomania.ru-ի հաղորդմամբ, մասնավորապես, նա պատմել է, թե ինչու էր Ջեքսոնը դիմակ կրում, քթին կպչուն ժապավեն ամրացնում, և ինչպիսին է նա եղել առօրյա կյանքում: Ֆիդդեսի խոսքով, Ջեքսոնը սիրում էր լինել ուշադրության կենտրոնում:
«Նա գիտեր ինչպես մանիպուլացնել լրագրողներին և հայտնվել առաջին էջերին: Դեպքերի 90 տոկոսում դա աշխատում էր, հատկապես քթի կպչունը, որը նրա սիրելի հնարքն էր»,-ասել է Ֆիդդեսը:
Նա նշել է, որ Ջեքսոնն ուզում էր իր կյանքից ստեղծել աշխարհի մեծագույն հանելուկը: Միաժամանակ, ըստ Ֆիդդեսի, առօրյա կյանքում նա սովորական տղա էր, չէր ապրում այդ դիմահարդարմամբ: Նա նշել է, որ Ջեքսոնին ճանաչելու համար պետք էր նրա հետ անձամբ ծանոթ լինել: Ներկայումս Ջեքսոնի գաղտնիությունը նրա դեմ է աշխատում: ԱՄՆ-ում վերսկսվել են մանկապղծության մեղադրանքները նրա հանդեպ: Դա սկսվել է Նեվերլենդը լքելով վավերագրական ֆիլմի էկրաններ բարձրանալուց հետո:
Հարակից հրապարակումներ`
- Մայքլ Ջեքսոնին նվիրված փառատոնի սցենարը սկանդալից հետո փոխվել է
- Louis Vuitton-ը ներողություն է խնդրել Մայքլ Ջեքսոնին նվիրված հավաքածուի համար
- Մայքլ Ջեքսոնի ընտանիքը 100 միլիոն դոլար է պահանջում հեռուստաալիքից
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան