Ալվինա Գյուլումյան. Եթե դու ճնշվող դատավոր չես, ինչ կուզեն, թող կողքից խոսեն
«Սահմանադրական դատարանի որոշումները կոլեգիալ մարմնի որոշումներ են, ենթադրվում է, որ կարող են ընդունվել 5-4 ձայների հարաբերակցությամբ։ Ինձ համար առնվազն ողջունելի է, որ որևէ որոշում միաձայնությամբ չի ընդունվում»,- լրագրողների հետ զրույցում ասաց Սահմանադրական դատարանի դատավոր Ալիվինա Գյուլումյանը՝ պատասխանելով հարցին, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ որոշումը տարբեր մեկնաբանությունների տեղիք է տվել։
Ինչ վերաբերում է ՍԴ երկու դատավորի հատուկ կարծիքներին այդ գործի վերաբերյալ, նա ասաց, որ հնարավոր է լինեն առաձին հատուկ կարծիքներ, ընդունված պրակտիկա է գրեթե բոլոր կոլեգիալ դատական մարմիններում, եվրոպական դատարանում էլ է ընդունված։
«Որպես իրավաբանների՝ նրանց արտահայտած կարծիքը միանշանակ հարգում եմ, ցանկացած հատուկ կարծիք ուղղված է նաև իրավունքի զարգացմանը։Ինչ վերաբերում է «հապճեպությանը», ես իհարկե, հատուկ կարծիք գրելուց ձեռնպահ կմնայի նման արտահայտությունից, առաջին հերթին որովհետև օրենքից չի բխում։ ՍԴ մասին օրենքի համապատասխան, երբ ստանում ենք անհատական դիմում, մենք պարտավոր ենք այն քննարկել երեք ամսվա ընթացքում, բացառիկ դեպքերում դատարանի պատճառաբանված որոշմամբ այն կարող է հետաձգվել, բայց ոչ ավելի, քան ևս երեք ամիս»,- ասաց Ա. Գյուլումյանը։
Նա ընդգծեց, որ անկախ հատուկ կարծիքից՝ ՍԴ-ում համերաշխ են։
Հարցին, թե Սահմանադրական դատարանի նկատմամբ ճնշումներ գործադրվո՞ւմ են քաղաքական առումով՝ հաշվի առնելով այս ողջ իրավիճակը, նա պատասխանեց. «Չեմ կարող ասել։ Ճնշում են նրան, ով որ ճնշվում է։ Եթե դու ճնշվող դատավոր չես, ինչ կուզեն, թող կողքից խոսեն։ Ինձ հնարավոր չի ճնշել, ինձ հնարավոր չի շեղել ճիշտ ուղուց։ Անկաշկանդ եմ աշխատել բոլոր իշխանությունների օրոք, նաև այս իշխանության օրոք։ Ինձ ճնշելու որևէ փորձ որևէ իշխանության կողմից չի եղել, որովհետև իշխանություններն ինձ լավ են ճանաչել», - ասաց Ալվինա Գյուլումյանը։
Հարակից հրապարակումներ`
- ՍԴ դատավորը՝ Վահե Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին
- Ալվինա Գյուլումյան. Չեմ կարծում, որ այն 10 հոգին, որ եկան ՍԴ դիմաց կանգնեցին, դրանք հասարակություն են
- ՍԴ նախագահի խորհրդական. Դատավորների հիմնական իրավունքները խախտվում են
- Քննարկվում է Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին ՍԴ-ին ուղղված դիմումը
- Արարատ Միրզոյան. ՍԴ-ն չունի հանրային վստահություն
- Ես ինչո՞ւ պետք է հրաժարական տամ, որովհետև այդպես է ցանկանում Վահե Գրիգորյա՞նը. Արևիկ Պետրոսյան
- Վիկտոր Սողոմոնյանը՝ ՍԴ-ի շուրջ ստեղծված վիճակի մասին
- Էլինար Վարդանյան. ՍԴ-ն կայացրեց որոշում և ՍԴ որոշումը պարտադիր է պետական կառույցների համար
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա