Սոնա Աղեկյան. Փաշինյանն է մարդկանց պարտադրել, որ քվե տան Կարգին Հայկոյին
«Սանիթեք» ընկերության՝ աշխատավարձ չստացած աշխատակիցներն այսօր բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց։ Նրանք պահանջում են վճարել իրենց աշխատանքի դիմաց։
Աշխատակիցներին միացել է «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության հիմնադիր Սոնա Աղեկյանը։
«Քանի որ պարոն Նիկոլ Փաշինյանն ինքը երաշխավորն է հանդիսանում Հայկ Մարությանի՝ որպես Երևանի քաղաքապետ, ինքն է երաշխավորել, նաև պարտադրել, որպեսզի երևանցիները վստահության քվեն տան այն ժամանակ Կարգին Հայկոյին։ Այստեղ գտնվող քաղաքացիներն իրենց վստահության քվեն տվել են և այսօր եկել են իրենց վստահորդի հետ խոսելու»,-ասաց Աղեկյանը։
Աշխատակիցները, հեռակա դիմելով կառավարության ղեկավարին, նշեցին. «Պարոն Փաշինյան, մի մոռացեք, որ մի քանի ամիս առաջ էս ժողովուրդը ձեր կողքին էր, հիմա Դուք եք պարտավոր մե կողքին լինել, ոնց որ մենք Ձեր կողքին եղանք մինչև վերջ»։
Ավելի վաղ «Այլընտրանքային քաղաքապետարան»-ի ֆեյսբուքյան էջը տեեղեկացրել էր.
«Սիրելի՛ հայրենակիցներ, արդեն երրորդ օրն է՝ Սանիտեքի աշխատակիցների հետ նստացույց ենք անում քաղաքապետարանի դիմաց՝ պահանջելով չվճարված աշխատավարձերը:
Քանի որ Երևանի քաղաքապետը իրականում դրածո է և համարվում է Նիկոլ Փաշինյանի պոլի փայտը, ուստի ունակ չէ որոշում կայացնելու, մեր պայքարը տեղափոխում ենք Կառավարության շենքի դիմաց:
Մեր պահանջը Նիկոլ Փաշինյանից է, ով պատասխանատվություն է կրում իր քաղաքական թիմի համար»։
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքապետարանը իրավական ուղիներ է փնտրում, որպեսզի Սանիթեքին վճարված գումարները հասնեն աշխատակիցներին. Հակոբ Կարապետյան
- «Սանիթեք». Ընկերությունը չի ստացել քաղաքապետարանի կողմից օգոստոս ամսվա երկրորդ վճարումը