«ՎԵՏՕ» շարժումը ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարներին կոչ է ուղղում
Ամիսներ շարունակ «ՎԵՏՕ» նախաձեռնությունն իրականացնում է ակցիաների շարք՝ միտված «օտարերկրյա գործակալական ցանցի լյուստրացիային» և Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի գրասենյակի փակմանը:
Նախաձեռնության տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասված է.
«...Սորոսականներն իրենց գործունեությունն այսօր կենտրոնացրել են մեր հանրության շրջանում ատելության և անվստահության տարածման ու խորացման ուղղությամբ՝ հետևողականորեն հրահրելով քաղաքացիական բախումներ: Սուտը, կեղծիքը, բռնությունը, հալածանքը, հետապնդումները, հանրության պառակտումը, քաղաքացիական բախումները նրանց սիրելի գործիքակազմն են։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ջորջ Սորոսի բաց հասարակությունների կեղծ գաղափարը ոչնչացման սպառնալիք է ոչ միայն մեր պետականության համար, այլև դամոկլյան սրի պես կախված է տարածաշրջանի բոլոր երկրների գլխին՝ «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումն իրականացնելու է ակցիա՝ ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարներին և պատվիրակություններին Սորոսի վտանգի մասին իրազեկելու նպատակով:
Կոչ ենք անում ԵԱՏՄ անդամ երկրների մեր գործընկերներին՝ լինել զգոն, իրենց երկրներում ևս բացահայտել օտարերկրյա գործակալներին և սահմանափակել պետությունը կազմաքանդող նրանց գործունեությունը, իսկ մեր օրակարգը կիսող բոլոր քաղաքական, հասարակական ուժերին և մտահոգ անհատներին՝ հոկտեմբերի 1-ին, ժամը 11:00-ին Մատենադարանի դիմաց միանալ մեր ակցիային»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան