Դեմի Մուրը խոստովանել է, որ Բրյուս Ուիլիսը ցանկանում էր հեռացնել իրեն կինոյից
Հոլիվուդյան դերասանուհի Դեմի Մուրն իր նոր «Inside Out» հուշագրությունում կիսվել է իր մտորումներով, թե ինչու ամուսնությունը Բրյուս Ուիլիսի հետ չի եղել բավականաչափ ամուր։ Մուրի խոսքով, «Հինգերորդ տարրի» աստղը հույս է ունեցել, որ իր նույնպես հայտնի կինը նկարահանումների փոխարեն կդառնա տնային տնտեսուհի։
kulturomania.ru-ի հաղորդմամբ, դերասանուհին հիշում է, որ Ուիլիսը «նախատեսում էր անել այն ամենը, ինչ ցանկանում է», միաժամանակ ստիպել է, որ կինը նստի տանն ու զբաղվի երեխաներով և տնային գործերով։
«Դա երբեք չի աշխատի, եթե դու զբաղվում ես կինոյով»,- գրել է Մուրը։
Արդյունքում ամուսինը չի կարողացել դերասանուհուն հեռացնել նկարահանման հրապարակից։
«Մենք կանենք այնպես, որ ամեն ինչ ստացվի»,- վստահեցրել է Մուրը Ուիլիսին և երեխան ձեռքին գնացել է «Մենք հրեշտակներ չենք» կատակերգության նկարահանումներին։
Դեմի Մուրն ու Բրյուս Ուիլիսի հարաբերությունները սկսվել էին 1987 թվականից։ 1994 թվականին նրանք ունեին երեք երեխա, որոնք չեն խանգարել Մուրին խաղալ աստղային դերեր։ 2000 թվականին, 13 տարի միասնական կյանքից հետո, զույգը բաժանվել է։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան