Սպանված Խաչատուրյանի քույրերը դատի են տվել նրա նախկին կնոջը
Դուստրերի կողմից սպանված Միխայիլ Խաչատուրյանի քույրերը՝ Մարինեն ու Նաիրան, դատարան են դիմել իրենց եղբոր նախկին կնոջ դեմ։Վերջինն իր դուստրերի հորը քննադատել էր հեռուստատեսությամբ։
«Գազետա.ռու»-ն գրում է, որ կինը եթերում հայտարարել է, թե ինչ դաժան հայր ու ամուսին է եղել Խաչատուրյանը։ Նա սպանվածին որակել է «գազան ու բացարձակ չարիք»։
Հիշեցնենք, որ ՌԴ Քննչական կոմիտեի հաղորդմամբ, 2018 թ. հուլիսի 27-ին Քրիստինան, Անգելինան և Մարիան սպանել են իրենց հոր՝ 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանին, դանակով հարվածելով պարանոցին և կրծքավանդակին։ Աղջիկները խոստովանել են իրենց կատարած հանցանքը և բացատրել, որ նա երկար ժամանակ իրենց բարոյական տառապանքներ է պատճառել։
Փորձագետները քույրերից Քրիստինային և Անգելինային ճանաչվել էին մեղսունակ։ Խաչատուրյան քույրերից կրտսերը՝ 17-ամյա Մարիան, հոր սպանության պահին անմեղսունակ է ճանաչվել։ 2018 թ. սեպտեմբերի 27-ին Մոսկվայի Բասմաննի դատարանը փոխել էր Խաչատուրյան երեք քույրերի խափանման միջոց կալանքը և ընտրել որոշակի գործողություններ կատարելու արգելքի տեսքով խափանման միջոց։ Քննչական կոմիտեն ճանաչել է աղջիկների նկատմամբ հոր բռնության փաստերը։ Քույրերի պաշտպանները փորձում են հասնել նրան, որ նրանց գործողությունները ճանաչեն անհրաժեշտ պաշտպանություն։
Հարակից հրապարակումներ`
- Պաշտպան. Ուզում են Խաչատուրյան քույրերին զրպարտել
- Խաչատուրյան քույրերի խափանման միջոցը կրկին երկարաձգվել է
- Խաչատուրյան քույրերի փաստաբանը հայտնել է ցուցմունքները կեղծելու մասին
- Խաչատուրյան քույրերի գործի հիման վրա ներկայացում է բեմադրվում
- Քննությունը Խաչատուրյան քույրերի հոր գործողություններում դիտարկել է խոշտանգում և սեռական բռնություն
- Խաչատուրյան քույրերի խափանման միջոցը երկարաձգվել է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին