Տեղի ունեցավ Հասրաթյան-Մինասյան հիմնադրամի շնորհանդեսը
Այսօր երեկոյան՝ Երևանի Մարիոթ Արմենիա հյուրանոցում տեղի ունեցավ Հասրաթյան-Մինասյան հիմնադրամի շնորհանդեսը։ Հիմնադրամը ստեղծվել է ի հիշատակ անվանի գիտնական, քաղաքական գործիչ Միքայել Մինասյանի և ճարտարապետ, քաղաքական գործիչ Գրիգոր Հասրաթյանի։
Ինչպես հայտարարվեց միջոցառման ժամանակ, հիմնադրամի առաքելությունը Հայաստանում, Արցախում ու Սփյուռքում արվեստի, մշակութային ժառանգության պահապանումն է, տարածումն ու զարգացումը։ Այդ նպատակով հիմնադրամը սկսում է նոր ծրագրեր ու դրամաշնորհային նախագծեր։
Հիմնադրամը գործունեություն կծավալի երկու հիմնական ուղղություններով. «Մինասյան» բաժինը կզբաղի պատմության ու քաղաքագիտության ոլորտներով, «Հասրաթյան» բաժինը պայմաններ կստեղծի արվեստի ու մշակույթի նոր, թեմատիկ գործերն ու համարձակ նախաձեռնությունները կյանքի կոչելու համար։ «Մինասյան» բաժինը կզբաղվի պատմության և քաղաքական մտքի այլընտրանքային հետազոտություններով, կհայտարարվեն դրամաշնորհային ծրագրեր՝ պատմության և քաղաքագիտության վերաբերյալ նոր ուսումնասիրություններ ու հետոզոտություններ կատարելու, դրանք հրատարակելու համար։ Հիմնադրամի հետ արդեն գործակցում են միջազգային քաղաքագիտական կենտրոններում մեծ փորձ ու հեղինակություն ունեցող մասնագետները։ Ինչպես արդեն նշվեց, «Հասրաթյան» բաժինը պայմաններ կստեղծի կզբաղվի ժամանակակից արվեստի նոր, թեմատիկ գործերն ու համարձակ նախաձեռնությունները կյանքի կոչելու համար։
Առաջին դրամաշնորհային ծրագիրը հայտարարվել էր 2019 թ. մայիսին։ Մրցույթի թեման «Ճգնաժամ/Crisis»-ն է։ Խորագրի ներքո պետք է ներկայացնել գաղափարներ վիզուալ արվեստից, կերպարվեստի, քանդակի, լուսանկարչության, ինստալյացիայի, հանրային արվեստի, վիդեո արվեստի ոլորտներում։ Միջազգային ժյուրին առաջին դրամաշնորհային մրցույթի հաղթողներ է ճանաչել Անուշ Ղուկասյանին (Imprints նախագծի համար), Գրիգոր Մուրադյանին («Լուսինը՝ ընկած երկնքից» նախագծի համար) և Գոհար Սմոյանին ու Սարգիս Հովհաննիսյանին («Պատերազմի ապոթեոզ» նախագծի համար)։ Հիմնադրամը թողարկելու է նաև 20-րդ դարի հայ արվեստագետներին ու ճարտարապետներին նվիրված մատենաշար։ Առաջին գրքի հեղինակը ճարտարապետության պրոֆեսոր Կարեն Բալյանն է։ Մենագրությունը նվիրվելու է ճարտարապետ Ֆենիքս Դարբինյանին։