Ուկրաինայի ԱԳՆ. Լեռնային Ղարաբաղ այցելողները պետք է ենթարկվեն Ադրբեջանի օրենքներին
«Ուկրաինայի այն քաղաքացիները, որոնք կորոշեն այցելել Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի, Ցխինվալիի օկուպացված տարածքներ, ինչպես նաև դրանց հարակից տարածքներ, պետք է առաջնորդվեն Ադրբեջանի ու Վրաստանի օրենքներով»։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Ուկրաինայի ԱԳ նախարարությունը։
Ուկրաինական ԶԼՄ-ների փոխանցմամբ, նախարարության մամուլի խոսնակ Եկատերինա Զելենկոն հայտարարել է, որ օրենքի խախտումը ենթադրում է վրաչկան ու քրեական պատասխանատվություն։
Նա ընդգծել է, որ Ուկրաինան պաշտպանում է Ադրբեջանի ու Վրաստանի ինքնավարությունն ու տարածքային ամբողջականությունը՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններ շրջանակում։