ՔԿ. Դատավորի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ հարուցված քրգործը վարույթ է ընդունվել
ՀՀ Քննչական կոմիտեն քիչ առաջ վարույթ է ընդունել դատավոր Դանիբեկյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։
«Պարզվում են դեպքին մասնակից մյուս անձի կամ անձանց ինքնությունը: 1993 թվականին ծնված Նարեկ Մութաֆյանը ձերբակալված է»,-ասված է կոմիտեի տարածած հայտարարության մեջ։
Քրեական գործը հարուցվել է քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ Այն սահմանում է. «Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, որը դրսևորվել է պաշտոնեական լիազորությունների իրականացման առնչությամբ դատավորին վիրավորելով պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով»։
Հարակից հրապարակումներ`
- Երվանդ Վարոսյան. «Պատերի տակ վնգստալը» դեռ երկար ենք լսելու, հետևանքները դեռ տեսնելու ենք
- Դատավոր Ազարյան. Ըմբռնումով եմ մոտենում մեկ տարի առաջվա ձեր լռությանը
- Սա ուղղակի անթույլատրելի է. Արդարադատության նախարարը՝ դատավորի նկատմամբ հետապնդման մասին
- ՄԻՊ. Դատավորի հետ տեղի ունեցածն անթույլատրելի է
- Դատավոր Աննա Դանիբեկյանին հետապնդած երիտասարդը ձերբակալված է. Ոստիկանություն
- Բարձրագույն դատական խորհուրդը դատապարտում է դատավորի նկատմամբ ցանկացած ոտնձգություն և ճնշում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին