«Ժողովուրդ». Ինչպես կորոշվի Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աշոտ Խաչիկյանի ճակատագիրը
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հոկտեմբերի 3-ին կորոշվի Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աշոտ Խաչիկյանի ճակատագիրը, և «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` դատավոր Աշոտ Խաչիկյանին կարգապահական պատասխանատվության կենթարկեն` նկատողություն հայտարարելով: Գրել էինք, որ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը տասնյակից ավելի դատավորների դեմ կարգապահական վարույթ է սկսել: Դատավորի գործը հասել է Բարձրագույն դատական խորհուրդ:
Մեր տեղեկություններով` Բարձրագույն դատական խորհուրդ է ուղարկվել Արարատի և Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ելենա Քոչարյանին և Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աշոտ Խաչիկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը:
Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Կոտայքի մարզի ընդհանուր իարվասության դատարանի դատավոր Աշոտ Խաչիկյանի հետ` պարզելու, թե արդյոք ընդունում է, որ խախտում է իրականացրել: Դատավորը չի ընդունում մեղադրանքները և հայտնել էր, որ իրեն 40 օր է մնացել աշխատելու. «Փոխանակ խրախուսելու, ասելու` գիտես, 65 տարեկան ես դառնում, շնորհակալություն ենք հայտնում քո ներդրման համար, ես ոչ մեկի օրոք աղաղակող որևէ բան չեմ ունեցել: Էլ ես չեմ դիմանում, էլ չի հերիքում գաղափարս»»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում