ԱՄՆ-ի կրոնական ազատության հարցերով հանձնաժողովը դատապարտել է Թուրքիայի որոշումը՝ Հայոց պատրիարքի ընտրության վերաբերյալ
ԱՄՆ-ի Միջազգային կրոնական ազատության հարցերով հանձնաժողովը (USCIRF) քննադատել է Թուրքիայի իշխանություններին՝ Պոլսի հայոց պատրիարքի թեկնածուների հարցում որոշ սահմանափակումներ մտցնելու համար:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, հանձնաժողովի ղեկավար Թոնի Փերքինսը ընդդգծել է, որ Թուրքիայի կառավարությունը հոգևոր առաջնորդների ընտրական գործընթացում անարդար պայմաններ է դրել և դրանով միջամտել է կրոնական համայնքների ներքին գործերին: Նա ամերիկացի քաղաքական գործիչներին կոչ է արել կարևորություն տալ այս հարցին:
Հանձնաժողովի փոխնախագահ Գեյլ Մենշինը նույնպես խոսել է Հայոց պատրիարքի ընտրության գործընթացին իշխանությունների միջամտությանը մասին՝ ասելով.
«Այս վերջին միջամտությունը ընդամենը մեկն է այդ միջամտությունների շարքից, որոնք գրեթե 12 տարի է՝ հայ եկեղեցուն զրկել են հոգևոր առաջնորդին ընտրելու իրավունքից»:
Հարակից հրապարակումներ`
- Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի հայտարարությունը Պոլսո պատրիարքական ընտրությունների վերաբերյալ
- Փայլան. Թուրքիայի ՆԳՆ-ն պետք է հանի այդ պայմանը, այլապես սա չի կարելի ընտրություն կոչել
- «Պետությունը միջամտեց ընտրություններին». Փայլանի արձագանքը Պոլսի պատրիարքարան ուղարկած նոր կանոնագրին