Հացի, ալյուրի արտադրությունն աճել է, հրուշակեղենինը՝ նվազել
Հայաստանում հացի արտադրությունն աճել է:ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկանում ենք, որ այս տարվա հունվար-հուլիսին հանրապետությունում արտադրվել է 159 հազար 844.2 տոննա հաց, ինչը 2018թ-ի համեմատ աճել է 2.3%-ով։
Նշենք, որ 2018 թ-ի հունվար-հուլիսին արտադրվել էր 156 հազ. 318.6 տոննա հաց։
Պաշտոնական վիճակագրության համաձայն, 20.2%-ով աճել է նաև ալյուրի արտադրությունը։
Մասնավորապես, հունվար-հուլիսին հանրապետությունում արտադրվել է 86 հազար 471.7 տոննա ալյուր, իսկ 2018 թ-ի նույն ժամանակահատվածում՝ 71 հազար 922.3 տոննա։
Ինչ վերաբերում է հրուշակեղենի արտադրությանը, ապա նշված ժամանակահատվածում տորթերի, հրուշակների (պիրոժնիներ), ալյուրե թարմ (ոչ երկարատև պահման) այլ հրուշակեղենի, թխվածքաբլիթի, մեղրաբլիթի և համանման արտադրատեսակների, քաղցրաբլիթի, վաֆլի և վաֆլե թերթերի արտադրությունը նվազել է 30.1%-ով։