«168 Ժամ». «Երկու կողմերի համար էլ ընդունելի պետք է լինի ինչ-որ բան զիջելը, սա է բանալին»
«168 Ժամի» հետ զրույցում գերմանացի վերլուծաբան Ուվե Հալբախը՝ անդրադառնալով թեզին, որ ԼՂ հակամարտության կարգավորումը պետք է ընդունելի լինի երեք ժողովուրդների համար, ասել է. «Այն, ինչ ասվում է, ըստ էության ընկած է բանակցությունների հիմքում: Այսինքն՝ այս հակամարտության վերջնական կարգավորումը չի կարող լինել կողմերից մեկի կամ մյուսի օգտին, քանի որ դա չի լինի կարգավորում, այլ միայն կբարդացնի իրավիճակը, եթե կողմերից որևէ մեկի համար կարգավորումն ընդունելի չլինի, հակամարտությունը պարզապես չի կարգավորվի: Ուստի հաճախակի է ասվում միջնորդների կամ միջնորդ երկրների ղեկավարների կողմից, որ հակամարտության կարգավորման դեպքում հաղթող ու պարտվող չպետք է լինի, կարգավորումը պետք է լինի փոխադարձ զիջումների և օգուտների արդյունք»:
«Ի՞նչ է հարկավոր, որպեսզի լուծումն ընդունելի լինի բոլոր մասնակիցների համար. Նախ՝ դա շատ բարդ է: Երկրորդ՝ հարկավոր է, որպեսզի բոլոր կողմերն էլ պատրաստ լինեն զիջումների, որոնցով կարգավորումը կլինի ընդունելի իրենց համար: Իսկ դրան պետք է հասնել բանակցությունների միջոցով: Ես կասեի, որ այս ձևակերպումը նպաստում է պարզապես հայկական կողմի դրական, ավելի կառուցողական իմիջի ձևավորմանը, բայց սա իրերի ներկայիս դրության պայմաններում ոչինչ չի փոխում, քանի որ երկու կողմերի համար էլ ընդունելի պետք է լինի ինչ-որ բան զիջելը, սա է բանալին, այդ դեպքում հակամարտությունը հեշտությամբ կարող է կարգավորվել»,- ասել է Հալբախը»:
Զրույցի մանրամասները թերթի այսօրվա համարում