Դատավորի հետ կապված միջադեպի քրգործով մեկ անձ բերման է ենթարկվել
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով քիչ առաջ բերման է ենթարկվել 1991 թվականին ծնված Սարգիս Օհանջանյանը: Այս մասին հայտնում է քննչական կոմիտեն։
Գործի շրջանակում ձերբակալվել է 1993 թվականին ծնված Նարեկ Մութաֆյանը։
Հիշեցնենք, որ քրեական գործը հարուցվել է քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ Այն սահմանում է. «Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, որը դրսևորվել է պաշտոնեական լիազորությունների իրականացման առնչությամբ դատավորին վիրավորելով պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով»։
Հարակից հրապարակումներ`
- ՔԿ. Դատավորի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ հարուցված քրգործը վարույթ է ընդունվել
- Երվանդ Վարոսյան. «Պատերի տակ վնգստալը» դեռ երկար ենք լսելու, հետևանքները դեռ տեսնելու ենք
- Դատավոր Ազարյան. Ըմբռնումով եմ մոտենում մեկ տարի առաջվա ձեր լռությանը
- Դատավոր Աննա Դանիբեկյանին հետապնդած երիտասարդը ձերբակալված է. Ոստիկանություն
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը