Էլեկտրասյունից ընկնելու հանգամանքները ստուգում է ոստիկանությունը
Բերձորի բուժմիավորումից հայտնել են ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժին այն մասին, որ Սոնասար գյուղում էլեկտրասունից մարդ է ընկել:
Ոստիկանությունից հայտնում են՝ պարզվել է, որ նույն օրը ժամը 16:00-ի սահմաններում Շուշիի շրջանի բնակիչ, 1956թ.ծնված Վ. Պ-ն Սոնասար համայնքի տարածքում մոնտաժման աշխատանքներ կատարելու ընթացքում փայտյա սյունը կոտրվելու հետևանքով, վայր է ընկել գետնին, ինչի հետևանքով ստացված մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Բերձորի բուժմիավորում, իսկ այնտեղից «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում