Անի Սամսոնյան. Ամոթ է, տիկնայք և պարոնայք, ընտրովի արդարադատությամբ լայքեր մի հավաքեք
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատագամավոր Անի Սամսոնյանը հիշեցնում է՝ դատավորն անկախ է իր որոշումներում և արգելվում է խոչընդոտել նրա գործունեությանը կամ ցուցաբերել անհարգալից վերաբերմունք։
«Բոլոր նրանց մոտ, ովքեր դատապարտեցին Աննա Դանիբեկյանի նկատմամբ կատարված արարքը, ես չգտա այս տեսանյութի արարքները դատապարտող գրառումներ։
Ամոթ է, տիկնայք և պարոնայք, #ընտրովի արդարադատությամբ լայքեր մի հավաքեք»,-գրել է պատգամավորը։
Նա գրառմանը կցել է տեսանյութը, որտեղ ՍԴ դիմաց հավաքված մի քանի քաղաքացիներ քաշքշեցին ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանին՝ խոչընդոտել նրա ելքը դատարանից։ Այդ քաղաքացիները ՍԴ դատավորին «անամոթ, խուժան, հրեշ» որակեցին, նրա հետևեցին բղավեցին՝ «թաղեմ ձեզ»։
Հարակից հրապարակումներ`
- Երեմ Սարգսյանը՝ պաշտոնյաներին. Պարտավոր եք կրկնակի ջանասիրությամբ վերացնել բոլոր դատավորների նկատմամբ անթույլատրելի գործելաոճը
- Երվանդ Վարոսյան. «Պատերի տակ վնգստալը» դեռ երկար ենք լսելու, հետևանքները դեռ տեսնելու ենք
- Դատավոր Ազարյան. Ըմբռնումով եմ մոտենում մեկ տարի առաջվա ձեր լռությանը
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա