Իրավունք 11:58 28/09/2019 Հայաստան

Երվանդ Վարոսյան. «Պատերի տակ վնգստալը» դեռ երկար ենք լսելու, հետևանքները դեռ տեսնելու ենք

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի հետ կատարվածը փաստաբան Երվանդ Վարոսյանը բացասական է գնահատում։

«Թեև անկեղծ ասեմ, ուղիղ արդարադատությանը միջամտելու գործողություններ ես չտեսա։ Այդ ամենն ուղղակի նման էր ֆլեշմոբի, երբ անձը կրկնում էր երկրի ղեկավարների արտահայտած մտքերն ու բառերը»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց փաստաբանը։

Նրա խոսքով, դատելով տեղի ունեցածին նախորդած գործողություններից ու հայտարարություններից, նման միջադեպը սպասելի էր, ավելի վատ բաներ էլ կարող են լինել։

«Սպասելի էր, քանի որ ժամանակին հենց արդարադատությանը միջամտելուն ուղղված ապօրինի քայլերը որևէ գնահատականի չեն արժանացել։ Բարձրագույն դատական խորհուրդն այդ ժամանակ չգիտեմ ինչով էր զբաղված, նույնը ոստիկանությունը։ Ես ի նկատի ունեմ, երբ դատավորի որոշումից դժգոհ իշխանությունը վիրավորանք է հասցնում դատավորին, դա ուղղակի միջամտություն է։ Երբ դու ջղայնանում ես, որ քո ուզած որոշումը չեն կայացրել, նկատի ունեմ այն հայտարարությունը, որ «կա՞ դատավոր էս երկրում, ով կարա իմ ասածը չանի», երբ դու հրահանգ ես տալիս խոչընդոտել դատարանի աշխատանքը, բա սրանք ի՞նչ են։ Լավ կարելի՞ է այս աստիճան երկակի ստանդարտներ կիրառել։ Ես տրամաբանությունը չեմ հասկանում, սա իշխանության բանեցման դասական օրինակ է»,-ասաց փաստաբանը։

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան դատավոր Աննա Դանիբեկյանին ուղեկցող երիտասարդ տղամարդը տեսախցիկը միացրած, ուղիղ եթերում  անընդհատ հարցնում էր՝ «Դուք Ձեզ համարո՞ւմ եք դռների տակ վնգստացող դատավոր»։

Փաստաբանի խոսքով, որպեսզի բանը սրան չհասներ, առաջին հերթին երկրի ղեկավարները պետք է իրենց արտահայտություններում զուսպ լինեին։

«Եթե իրենք պատկերացոմ չունեն, թե ինչպես բարեփոխել դատական համակարգը, դա դեռ չի նշանակում, որ պիտի իրենց համար ոչ ցանկալի որոշումներին արձագանքեն նման արտահայտություններով, ինչպիսին է՝ «պատերի տակ վնգստացող»։ Այդ  «պատերի տակ վնգստալը» դեռ երկար ենք լսելու։ Բոլոր այն անձինք, ովքեր դատավորի գործողություններից դժգոհ կմնան երբևէ ու որևէ պատճառով, էդ արտահայտությունը միշտ անելու են։ Եթե դա կարող է անել երկրի ղեկավարը, ինչո՞ւ դա չեն կարող անել շարքային քաղաքացիները։ Եվ երբ դու հնարավորություն ես ստանում հեգնել դատավորին, դրանից հետո գալիս է հաջորդ քայլը։ Չի բացառվում, որ մի օր էլ բոլոր դատավորներին թույլ չտան մուտքերից դուրս գալ, ի՞նչ է բոլոր դատավորներին թիկնապահներ են տալու»,-ընդգծեց փաստաբանը։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ի մամուլի ասուլիսում մասնավորապես հայտարարեց.   «Այսօր մեր երկրին սպառնացող ամենաապիկար վտանգները բխում են դատական համակարգից, ինչը  չի նշանակում, որ բոլոր դատավորները պատերի տակ վնգստացողներ են, բայց որ կան այդպիսի դատավորներ ու նրանց մի մասի անունը հայտնի է հանրությանը, կարծում եմ՝ ակնհայտ է»։

Հետագայում նման միջադեպերից  խուսափելու համար ի՞նչ քայլեր են հարկավոր։ Հարցին ի պատասխան, Վարոսյանը հայտարարեց՝ ներկա իշխանությունը դա չի կարող այլևս անել։

«Վերջ։ Ներկա իշխանությունն արդեն իր ուղենիշը գծել է։ Մենք մեկ ու կես տարի փորձեցինք բացատրել, ներկայացնել, քննադատել, որ սա սխալ է, սա ճիշտ է, բայց այս ընթացքում նրանք ապացուցեցին, որ իրենց ուղենիշը լինելու է՝ «ոնց ուզում ենք, այնպես անելու ենք» կամ «ինչքան խելքներս հասնում է, այնպես էլ անելու ենք»։ Ես ո՞ւմ համար ներկայացնեմ, թե ի՞նչ պետք է արվի։ Եթե ոչ մեկին դա չի հետաքրքրելու, ո՞ւմ համար ուղենիշներ գծենք»,-ասաց իրավաբանը։

Փաստաբաններից մեկը սոցցանցում հիշեցրել էր, որ Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական գործի հարուցումից հետո նրա պաշտպանությունը ստանձնելու պատրաստակամություն հայտնեցին ավելի քան 100 փաստաբաններ, ե՞րբ են նրանք հայտարարելու Աննա Դանիբեկյանի կողքը կանգնելու մասին։

Panorama.am-ի զրուցակից փաստաբան Վարոսյանն այս առումով ընդգծեց. «Սրանք համարժեք դեպքեր չեն։ Համեմատության մեջ դնել իշխանության կողմից քրեական հետապնդումն ու մեկ անձի ֆլեշմոբը ոչ թե միամտություն է, այլ ուղղակի ցինիզմ»։

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանաման միջոց կալանավորումը փոխած դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները կասեցված են։ Որոշումից  որոշ ժամանակ անց նրա աշխատասենյակում իրականացվեցին խուզարկություններ, առգրավումներ, հարուցվեց քրեական գործ։ 100 փաստաբաններ պատրաստակամություն հայտնեցին ստանձնել դատավորի պաշտպանությունը՝ նրա նկատմամբ կատարվածը որակելով որպես «հետապնդում, պատժիչ գործընթաց, հաշվեհարդար»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}