Էլինար Վարդանյան. Հայաստանը բազմաթիվ հարցերում արագ փոփոխությունների կարիք ունի
«Այլընտրանքային նախագծեր» նախաձեռնության անդամ Էլինար Վարդանյանը գրում է.
«Դատավոր Դանիբեկյանի նկատմամբ տեղի ունեցածը անթույլատրելի է:
Նույնքան անթույլատրելի էին ճնշումները դատավորներ Ազարյանի և Գրիգորյանի նկատմամբ: Բայց տեղի ունեցածին պատշաճ գնահատական չտալը շղթայաբար բերում և բերելու է նոր ճնշումների: Եթե ամիսներ առաջ ԲԴԽ-ն, Ոստիկանությունը,իշխանության ներկայացուցիչները համարձակություն ունենային չլռել, այսօր խոսելու բարոյական իրավունքը վաստակած կլինեին:
Սա դատարանները շրջափակելու, դատավորների նկատմամբ տարբեր տեսակի հետապնդումների, դատավորներին «վնգստացող» անվանելու արդյունքն է:
Եվ քանի դեռ դատական համակարգը բարեփոխելու փոխարեն, իշխանությունները շարունակում են համակարգի նկատմամբ ճնշումները, ցավոք, նման երևույթները սպասելի են։
Այս մեկ տարվա ընթացքում ձևավորված մթնոլորտն է, որ շատերին ստիպել է մոռանալ մարդու արժանապատվությունը հարգելու կարևոր նորմը:
Հայաստանը բազմաթիվ հարցերում արագ փոփոխությունների կարիք ունի. ներքին թշնամանք, ցուցադրական անօրինականություններ և նման այլ դրսևորումներ մենք երկար ենք հանդուրժում: Ի վերջո այս ամենը մի օր պետք է փոխվի»։
Հարակից հրապարակումներ`
- Երվանդ Վարոսյան. «Պատերի տակ վնգստալը» դեռ երկար ենք լսելու, հետևանքները դեռ տեսնելու ենք
- Դատավոր Ազարյան. Ըմբռնումով եմ մոտենում մեկ տարի առաջվա ձեր լռությանը
- Դատավոր Աննա Դանիբեկյանին հետապնդած երիտասարդը ձերբակալված է. Ոստիկանություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան