Հրդեհի պատճառով մանկական զարգացման կենտրոնից երեխաներ են տարհանվել
Այսօր «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 31 հասցեում գտնվող մանկապարտեզի պահեստային տարածքից ծուխ է նկատվում: ԱԻ նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ մանկական զարգացման կենտրոնի սանհանգույցում տեղի է ունեցել էլեկտրական լարերի կարճ միացում՝ հրդեհի բռնկմամբ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:18-ին, մարվել՝ 14:47-ին: Այրվել է սանհանգույցի կախովի առաստաղը՝ ամբողջությամբ (մոտ 4 քմ), ջերմահարվել է խոհանոցի առաստաղը (մոտ 40 քմ). տուժածներ չկան: Փրկարարները տարհանել են 5 երեխայի և 3 աշխատակցի: