ՄԻՊ. Դատավորի հետ տեղի ունեցածն անթույլատրելի է
ՄԻՊ Արման Թաթոյանն անթույլատրելի է համարում դատավորի հետ տեղի ունեցածը։ Ֆեյսբուքյան իր էջում պաշտպանը գրել էր. «Դատավոր Աննա Դանիբեկյանի հետ այսօր տեղի ունեցածը հանարում եմ անթույլատրելի։ Դատավորն օժտված է հատուկ պաշտպանությամբ՝ պայմանավորված նրա կողմից իրականացվող անփոխարինելի գործառույթներով։ Այս կանոնների ցանկացած խախտում պետք է արժանանա պետության արձագանքին։ Հարկ եմ համարում հատուկ ընդգծել, որ պետք է հարգանքով վերաբերվել յուրաքանչյուր մարդու արժանապատվությանը՝ անկախ նրա կարգավիճակից. այն բարձրագույն արժեք է։
Մարդու արժանապատվությունն անխախտելի է, մեզանից յուրաքանչյուրի իրավունքների և ազատությունների անփոխարինելի հիմքն է: Այս կերպ է ձևավորվում համերաշխությունը հասարակությունում ու ապահովվում փոխադարձ հարգանքի մթնոլորտ»։
Հարակից հրապարակումներ`
- Բերդը հրավիրում է
- Բարձրագույն դատական խորհուրդը դատապարտում է դատավորի նկատմամբ ցանկացած ոտնձգություն և ճնշում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին