Դատավոր Աննա Դանիբեկյանին հետապնդած երիտասարդը ձերբակալված է. Ոստիկանություն
Սեպտեմբերի 27-ին համացանցում տեղեկատվություն էր տարածվել, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը հետապնդվել և ենթարկվել է ճնշումների։
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ փաստի առթիվ ընդունված հաղորդման հիման վրա ոստիկանության Շենգավիթի բաժնում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի (դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը) հատկանիշներով։
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հայտնաբերվել և ոստիկանության Շենգավիթի բաժին բերման է ենթարկվել հիշյալ հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող երիտասարդը։ Վերջինս ձերբակալվել է։
Կատարվում է հետաքննություն։
Նշենք, որ երեկ համացանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից Նարեկ Մութաֆյանը մի խումբ անձանց հետ հետապնդում և հարցեր տալիս Աննա Դանիբեկյանին: Մութաֆյանը մասնավորապես հետաքրքրվում էր, թե արդյոք Դանիբեկյանը կա «դատարանի պատերի տակ վնգստացող դատավորների ցուցակում»: Նրանք Աննա Դանիբեկյանին հետանդել են մինչև Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայր:
Նշենք, որ դատավոր Աննա Դանիբեկյանին քիչ առաջ թիկնապահ է տրամադրվել:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան