Լուկաշենկոն երկու օրով կգա Հայաստան
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ն աշխատանքային այցով կգտնվի Հայաստանում՝ մասնակցելու Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին։ Ռիա նովոստիի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել են Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունից։
Պետությունների ղեկավարների հանդիպումը տեղի կունենա նեղ և ընդլայնված կազմերով։ Նիստի օրակարգում ներառված են մոտ մեկուկես տասնյակ հարցեր, այդ թվում՝ տնտեսական փոխգործակցություն, ֆինանսական քաղաքականություն, էներգետիկ, միջազգային գործունեության հիմնական ուղղությունները և երրորդ երկրների հետ համագործակցության զարգացումը։
Մամուլի ծառայությունից հայտնել են, որ Լուկաշենկոն գագաթաժողովում իր ելույթում ներկայացնելու է Բելառուսի դիրքորոշումը ԵՏՄ պետությունների և ինտեգրացիոն այդ միավորման հետագա զարգացման փոխգործակցության վերաբերյալ ակտուալ հարցեր։
Եվրասիական տնտեսական միության պայմանագիրը ստորագրվել է 2014 թ. մայիսի 29-ին, ուժի մեջ է մտնել 2015 թ. հունվարի 1-ից։ Միության ադամներն են՝ Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Ռուսաստան։