Այսօր մեկնարկում է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը
Այսօր Ստրասբուրգում մեկնարկում է Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանը, որը կանցկացվի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 4-ը։
Նստաշրջանում կարևոր իրադարձություններից է Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի ելույթը, որը տեղի կունենա վաղը՝ հոկտեմբերի 1-ին։ Մակրոնը նաև կպատասխանի խորհրդարանականների հարցերին: Այս մասին տեղեկանում ենք ԵԽԽՎ կայքից։
Ֆրանսիայի Եվրոպական հարցերով պետքարտուղար Ամելի դե Մոնչալինը կներկայացնի Նախարարների կոմիտեի աշխատանքները՝ որպես ԵԽ նախարարների կոմիտեում նախագահող։ ԵԽԽՎ-ում ելույթ կունենա նաև ԵԽ նորընտիր գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը։
Այսօր նաև հայտնի կդառնա Վացլավ Հավելի մրցանակի 2019թ.-ի հաղթողը։ Մրցանակը շնորհվելու է լիագումար նիստում հատուկ արարողության ժամանակ:
Նստաշրջանում կքննարկվեն մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտների համար ընդհանուր ստանդարտները, ինչպես նաև ահաբեկչության զոհերի պաշտպանության, հրեական մշակութային ժառանգության պահպանման վերաբերյալ հարցերը: Վեհաժողովը կքննարկի նաև Արևելյան Եվրոպայում միգրացիայի վերաբերյալ զեկույցները, ինչպես նաև մանկաբարձական և գինեկոլոգիական բռնությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում