Իրանի հետ պատերազմը կպայթեցնի համաշխարհային տնտեսությունը
Սաուդիան Արաբիայի թագաժառանգ արքայազնը Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդը նախազգուշացնում է, որ նավթի գինը կարող է կտրուկ աճել, եթե աշխարհը չզսպի Իրանին: Այս մասին հաղորդում է Միգնյուզ-ը:
Արքայազնը նաև հավելել է, որ նախընտրում է քաղաքական լուծում՝ ռազական ոլորտում:
«Եթե աշխարհը չի ձեռնարկում վճռական և ճշգրիտ գործողություններ՝ Իրանի զսպման հարցում, ապա շատերը կհայտնվեն շրջափակման մեջ»,- ասել է Սաուդիան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդը CBS հեռուստաալիքի «60 րոպե» հաղորդման ընթացքում: Նա համակարծիք է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի այն մտքի հետ , որ սեպտեմբերի 14-ին թագավորության նավթային օբյեկտների վրա հարձակումները «պատերազմի ակտ» են: «Խաղաղ ճանապարհով լուծումը նախընտրելի է, քան ՝ ռազմական», - ընդգծել է նա հավելելով, որ Սաուդիան Արաբիայի և Իրանի միջև պատերազմը կոչնչացնի համաշխարհային տնտեսությունը: