Խաչատուրյանի կողմից դուստրերին նվաստացնելու տեսանյութ է հրապարակվել
Միխայիլ Խաչատուրյանի հեռախոսը նրա սպանության քրեական գործի իրեղեն ապացույցներից մեկն է դարձել։ Նրա հարազատներն այս օրերին պնդում են, որ նա փայփայել, հոգ է տարել իր երեք աղջիկների մասին, որոնք մեղադրվում են հոր սպանության մեջ։ Վեստի.ռու-ն գրում է, որ վերջերս համացանցում է հայտնվել Խաչատուրյանի և աղջիկների հաղորդագրություններից դրվագներ, որոնք հենց հակառակն են ապացուցում։
«Комсомольская правда»-ն այս անգամ հրապարակել է «հոգատար» հոր՝ դուստրերին վիրավորելու առաջին տեսանյութը։ Նա ձայնագրել է այդ պահն իր սմարթֆոնի տեսախցկով։ Այն դիտելով՝ պարզ է դառնում, որ հայրը զայրացել է աղջիկների վրա շատ կոնֆետ ուտելու համար, նա աղջկներին անվանում է «անասուններ», բղավում է «հրեշ» բառն ու հարվածում կրտսեր աղջկան։
Քրիստինա Խաչատուրյանի փաստաբան Ալեքսեյ Լիպցերն ասել է, որ այդ տեսանյութը ապացուցում է աղջիկների խոսքերը, որ հայրն իրենց մշտապես նվաստացրել է, խոշտանգել, սեռական բռնության ենթարկել։
ՌԴ Քննչական կոմիտեի հաղորդմամբ, 2018 թ. հուլիսի 27-ին Քրիստինան, Անգելինան և Մարիան սպանել են իրենց հոր՝ 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանին, դանակով հարվածելով պարանոցին և կրծքավանդակին։ Աղջիկները հաստատել են, որ տղամարդը, գտնվելով թմրամիջոցի ազդեցության տակ, առաջինն է հարձակվել նրանց վրա դանակով, նրանք էլ պաշտպանվել են։ Հարցաննությանն աղջիկները խոստովանել են մեղքն ու պարզաբանել, որ իրենց և իրենց հոր միջև թշնամական հարաբերություններ էին հաստատվել այն պատճառով, որ նա երկար ժամանակ իրենց բարոյական տառապանքներ է պատճառել։ 2018-ի սեպտեմբերի 27-ին Մոսկվայի Բասմաննի դատարանը փոխել էր Խաչատուրյան երեք քույրերի խափանման միջոց կալանքը և ընտրել որոշակի գործողություններ կատարելու արգելքի տեսքով խափանման միջոց։
Վերջնական մեղադրանք եզրակացությամբ, երեք քույրերին մեղադրանք է առաջադրվել նախնական համաձայնությամբ մի խումբ անձանց կողմից սպանության հոդվածով։ ՌԴ Քննչական կոմիտեն Խաչատուրյան քույրերի գործից առանձնացրել է նրանց հոր՝ Միխայիլ Խաչատուրյանին վերաբերող նյութերը, որի գործողություններում խոշտանգման, սեռական բնույթի բռնի գործողությունների և սեռական բնույթի գործողությունների պարտադրանքի նշաններ կան։
Քննությունը շարունակվում է։
Հարակից հրապարակումներ`
- Սպանված Խաչատուրյանի քույրերը դատի են տվել նրա նախկին կնոջը
- Պաշտպան. Ուզում են Խաչատուրյան քույրերին զրպարտել
- Խաչատուրյան քույրերի փաստաբանը հերքել է, որ նրանց հոր դեմ ՔԿ-ն հրաժարվել է գործ հարուցել
- Խաչատուրյան քույրերի խափանման միջոցը կրկին երկարաձգվել է
- Խաչատուրյան քույրերի փաստաբանը հայտնել է ցուցմունքները կեղծելու մասին
- Խաչատուրյան քույրերի գործի հիման վրա ներկայացում է բեմադրվում
- Քննությունը Խաչատուրյան քույրերի հոր գործողություններում դիտարկել է խոշտանգում և սեռական բռնություն
- Մոսկալկովա. Դատարանը պետք է հաշվի առնի Խաչատուրյան քույրերի նկատմամբ բռնությունների հանգամանքներին
- Խաչատուրյան քույրերից կրտսերին առանձին են դատելու
- Խաչատուրյան քույրերի խափանման միջոցը երկարաձգվել է
- Ակցիա ՀՀ-ում ՌԴ դեսպանության դիմաց՝ ի աջակցություն Խաչատուրյան քույրերի
- Սերժ Թանկյանն աջակցություն է հայտնել Խաչատուրյան քույրերին
- Պիկետ Մոսկվայում՝ ի աջակցություն Խաչատուրյան քույրերի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին