Հուսով ենք, որ գազի գինը չի բարձրանա. Մհեր Գրիգորյան
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հերքեց գազի գնի բարձրացման վերաբերյալ տեղեկությունները։
«Գազի գինը 30%-ով բարձրանալու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ։
Լրագրողների հարցին՝ արդյոք հաջորդ տարվանից գազի գինը կբարձրանա, փոխվարչապետը պատասխանեց. «Չեմ կարող դեռ պատասխանել այդ հարցին, հուսով ենք, որ ոչ»։
Ինչ վերաբերում է Հայաստանի և Ռուսաստանի միջև գազի գնի շուրջ բանակցություններին, Մհեր Գրիգորյանն ասաց, որ դրանք մինչև տարեվերջ կավարտվեն։
Հարակից հրապարակումներ`
- Մենք բանակցում ենք գազի գնի նվազեցման շուրջ. Գարեգին Բաղրամյան
- Գազի հարցը հնարավոր է լուծվի Հայաստան Պուտինի այցի ժամանակ
- Բաղրամյան. Գազի գնի շուրջ բանակցությունները շարունակվում են
- Փաշինյանը հուսով է՝ գազի գինն այնպիսին կլինի, որը չի խոչընդոտի Հայաստանի հետագա տնտեսական զարգացմանը
- Անհրաժեշտ է մշակել բանաձև, որը թույլ կտա ունենալ ՀՀ սահմանին գազի գնի ձևավորման կայուն և կանխատեսելի մեխանիզմ
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի