Իրավունք 12:41 30/09/2019 Հայաստան

Ս. Գրիգորյան. Կառավարությունը պատրաստվում է իրականացնել լայնածավալ անօրինակ էքսպրոպրացիաններ

Ս. Գրիգորյան, GPARTNERS իրավաբանական գրասենյակից, պատասխանում է հարցադրումների.

-Կառավարությունը նախատեսվում է ներդնել առանց մեղադրական դատավճռի ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտը: Ի՞նչ կարծքի ունեք այդ Նախագծի վերաբերյալ:

-Նշված նախագիծն ուսումնասիրելիս՝ պարզ է դառնում, որ այն ունի մի շարք լուրջ բացեր և անորոշ կարգավորումներ: Ապօրինի գույքի բռնագանձման ինստիտուտի վերաբերյալ միջազգային լավագույն փորձը համակարգելու նպատակով Համաշխարհային բանկի նախաձեռնությամբ 2009 թվականին մշակվել է համապարփակ ուղեցույց, որտեղ ամրագրված են այս ինստիտուտի հիմնական սկզբունքները, մոտեցումները, ուշադրության արժանի այլ կարգավորումներ: Ուստի, ծայրահեղ անհրաժեշտ է այս օրենքի նախագիծը մշակելիս հնարավորինս սպառիչ կերպով ուսումնասիրության և վերլուծության ենթարկել նշված փաստաթուղթը՝ փորձելով Նախագիծը առավելագույնս համապատասխանեցնել վերջինիս: Օրենքի նախագիծը ներկայիս խմբագրությամբ չի համապատասխանում նշված ուղեցույցին, միջազգային լավագույն փորձին:

-Ինչպիսի՞ բացերի օրինակ կարող եք բերել:
-Խնդիրներից մեկը վերաբերում է անձի պաշտպանության միջոցներին։ Թեև քրեական և քաղաքացիական վարույթների տարանջատման գաղափարը նորույթ չէ, սակայն անհրաժեշտ է ապահովել, որ քաղաքացիական վարույթի շրջանակներում ևս անձը ողջամիտ հնարավորություն ունենա օգտվելու նաև պաշտպանության այն միջոցներից, որոնք հասու են վերջինիս քրեական վարույթի շրջանակներում։ Ինչպես գիտենք, քրեական վարույթի շրջանակներում նշված պաշտպանության միջոցների շրջանակը շատ ավելի լայն է, ուստի կարևոր է, որ գույքի բռնագանձման քաղաքացիական և քրեական վարույթների տարանջատումը ցանկացած պարագայում չոտնահարի անձի հիմնական իրավունքներն ու օրինական շահերը, երաշխիքները։

Մասնավորապես, Նախագիծն ուսումնասիրելիս, տեսնում ենք, որ գույքի քաղաքացիական բռնագանձման նախնական՝ ուսումնասիրության փուլում իրավասու մարմինը փաստացի իրականացնում է ֆինանսական բնույթի հետաքննություն՝ առանց ծանուցելու շահագրգիռ անձին։ Ուսումնասիրության ողջ ընթացքը գաղտնի է, շահագրգիռ անձին հնարավորություն է ընձեռնվում ծանոթանալու ուսումնասիրության ընթացքում ստացված նյութերին միայն ուսումնասիրության նախնական ամփոփումից հետո, և այդ ժամանակ էլ վերջինս հնարավորություն է ստանում նյութերի վերաբերյալ ներկայացնելու իր դիրքորոշումը։ Սակայն, անհասկանալի է, թե նշված դիրքորոշումն ինչ իրավական հետևանք է առաջ բերում: Այսպիսով, վարույթի այս փուլում անձը, փաստորեն, զրկված է համարժեք պաշտպանության իր իրավունքից։

Ուշադրության արժանի ևս մեկ հանգամանք․ Նախագծի 25-րդ հոդվածի համաձայն՝ ապօրինի ծագում ունեցող գույքը ենթակա է բռնագանձման, եթե ներկայացված ապացույցների գնահատմամբ դատարանը հանգում է հետևության, որ այդպիսի գույքի շուկայական արժեքը հայցի ներկայացման պահին գերազանցում է 50 000 000 ՀՀ դրամը։ Այսպիսով, նախատեսվում է, որպես գույքի նվազագույն չափ սահմանել 50 մլն․ դրամ արժողությամբ գույքը։ Սակայն, Նախագիծը նախաձեռնողների կողմից որևէ հիմնավորում նշված սահմանաչափի վերաբերյալ չի ներկայացվում․ անհասկանալի է, թե հատկապես ինչու է ընտրվել հենց այս գումարի չափը։ Իմ համոզմամբ, նշված գումարի շեմը անհարկի ցածր է, այս պարագայում թիրախավորվում է հասարակության չափազանց լայն շրջանակ, ինչը կարող է իրավասու մարմնի կողմից հնարավոր չարաշահումների նախադրյալներ ստեղծել։

Ավելին, ուսումնասիրելով Համաշխարհային բանկի ուղեցույցը, կարող ենք հանգել հետևյալ եզրակացության․ առավել նպատակահարմար է գույքի քաղաքացիական բռնագանձման վարույթի շրջանակներում գույքի նվազագույն չափը սահմանել ոչ թե օրենքով, այլ ենթաօրենսդրական ակտերով։ Նշված պնդումը հիմնավորվում է այն հանգամանքով, որ նշված նվազագույն գումարի չափը կապված է մի շարք գործոնների հետ՝ տնտեսական, սոցիալական և այլն։ Ուստի, նշված գումարը պետք է համապատասխանեցվի պետությունում տվյալ պահին առկա իրավիճակին։

Բացի այդ, ինչպես տեսանք վերը նշված հոդվածում, գույքի շուկայական արժեքը գնահատվում է հայցի ներկայացման պահին։ Մինչդեռ, ակնհայտ է, որ գույքի ձեռքբերման և հայցի ներկայացման պահին գույքի արժեքները կարող են կորդինալ տարբերվել օբյեկտիվ պատճառներով։ Ստացվում է, որ ժամանակին, ենթադրենք, 5 մլն․ ՀՀ դրամը չգերազանցող արժողությամբ գույք ձեռք բերած անձն այսօր կարող է դառնալ ապօրինի ձեռքբերված գույքի քաղաքացիական բռնագանձման վարույթի շրջանակներում պատասխանող, եթե գույքի շուկայական արժեքն ինչ-ինչ պատճառներով /օրինական միջոցներով/ այժմ բարձրացել է։

Եվ վերջապես, ի թիվս այլ բացերի՝ Նախագիծը ոչ ամբողջապես է անդրադառնում ապօրինի ծագում ունեցող գույքի նկատմամբ օրինական իրավունքներ ունեցող երրորդ անձանց շահերին: Այսպես, համաձայն Նախագծի՝ գույքի քաղաքացիական բռնագանձումը չպետք է ազդի բարեխիղճ երրորդ անձանց իրավունքների վրա։ Իր հերթին, բարեխիղճ ձեռքբերող է համարվում անձը, որը գույքը ձեռք բերելու պահին չգիտեր և ողջամտորեն չէր կարող իմանալ գույքի՝ ապօրինի ծագում ունենալու մասին, գույքն իրեն փոխանցելու դիմաց ամբողջությամբ վճարել է ձեռքբերման գործարքի գինը, որը սույն օրենքի իմաստով չի հանդիսանում շուկայականից էականորեն ցածր գին, և գույքի դիմաց հատուցումն իրականացվել է օրինական եկամուտների օգտագործմամբ։

Ինչ վերաբերում է անձանց, որոնք թեև սեփականտեր չեն, սակայն ունեն որոշակի գույքային իրավունքներ խնդրո առարկա գույքի նկատմամբ /օրինակ՝ գրավի, սերվիտուտի և այլն/, ապա համաձայն Նախագծի՝ դրանք գույքի բռնագանձումից հետո պահպանվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված կարգով և դեպքերում: Սակայն, հարկ է նշել, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքին տվյալ պարագայում հղում կատարելը ողջամիտ չէ։ Նշված հարցի կարգավորումը հատկապես կարևոր է ֆինանսական կառույցների /բանկերի, վարկային կազմակերպությունների/ օրինական շահերի պաշտպանության տեսանկյունից։ Ուստի, առավել նպատակահարմար է նշված անձանց համար վրա հասնող հետևանքների հստակ կարգավորումը հենց Նախագծով։ Միջազգային լավագույն փորձը պահանջում է, որ բարեխիղճ երրորդ անձինք ցանկացած պարագայում վնաս չկրեն այլ անձանց ապօրինի գործողությունների հետևանքով: Սա է ընդհանուր մոտեցումը:

Գրավառուն, որը չգիտեր և օբյեկտիվորեն չէր էլ կարող իմանալ գույքի ապօրինի ծագման մասին /նման հարցերի գնահատումը դուրս է վերջինիս լիազորությունների շրջանակից/, պետք է հնարավորություն ունենա այդ գույքից առաջնահերթ բավարարում ստանալու: Այլ պարագայում, կարձանագրենք գրավառուի իրավունքների կոպտագույն խախտում:

Այս և բազմաթիվ այլ խնդիրներ առկա են Նախագծում, որոնք պետք է ենթարկվեն մանրակրկիտ ուսումնասիրության և վերանայման։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:20
Հինգ ոստիկան հեռացվել են ծառայությունից. ՆԳՆ
ՀՀ ՆԳՆ-ից հայտնում են, որ  կարգապահական հանձնաժողովի նիստում որոշում է կայացվել 5 ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից...
Աղբյուր` Panorama.am
21:08
Խոշոր ավտովթար «Toyota»-ի և «Opel»-ի միջև
Դեկտեմեբրի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։10-ի սահմաններում Երևան-Երասխ M2 ավտոճանապարհին՝ Շահումյան գյուղի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Թուրքիան հաջորդիվ Իրաքի և Իրանի դեմ է սկսելու պրոքսի կամ հիբրիդային պատերազմ․ քաղաքագետ
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Թուրքիայի կողմից քրդական ուժերի դեմ նախապատրաստվող օպերացիայից առաջ Սիրիան ամբողջ ուժով վերածվում է...
Աղբյուր` Panorama.am
20:32
Վլադիկավկազի առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել ՝ ԱԹՍ անկման պատճառով
Վլադիկավկազի առևտրի կենտրոնում պայթյունի և հրդեհի պատճառ է դարձել անօդաչու թռչող սարքի բեկորները։ Այս մասին գրում է rbc.ru-ն։ Այն...
Աղբյուր` Panorama.am
20:13
Քաղաքային տրանսպորտը ևս կաթվածահար է
«Ազգային ճակատ»-ը տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Կանգառներում մնացած քաղաքացիները դժգոհում են, որ երկար ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
19:58
Կեցցե՜ ընտրովի արդարադատությունն ու հանցանքներ կոծկող ու հանցակից պաշտոնյաները․ Հայկ Դեմոյան
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը գրում է․ «ԿԵՑՑԵ, ԿԵՑՑԵ, ԿԵՑՑԵ...
Աղբյուր` Panorama.am
19:44
Զախարովա. Ռուսաստանը շարունակում է օգնություն տրամադրել Աբխազիային անվտանգության ոլորտներում
Ռուսաստանը շարունակում է աջակցություն ցուցաբերել Աբխազիային անվտանգության և սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտներում, Սուխումը Մոսկվայի ամենամոտ...
Աղբյուր` Panorama.am
19:32
Բժիշկները Ասադի կնոջ ողջ մնալու հավանականությունը գնահատում են «50/50»
Սիրիայի նախկին նախագահ Ասմա ալ-Ասադի կնոջ լեյկոզը բուժող բժիշկները նրան մեկուսացրել են այլ մարդկանցից։ The Telegraph-ի փոխանցմամբ՝ բժիշկները նրա...
Աղբյուր` Panorama.am
19:18
Լեռնային Ղարաբաղի կարգավորումը կորցրել է իր արդիականությունը․ Զախարովա
«Գիտեք, մենք արդեն մեկնաբանել ենք դա, բայց հաշվի առնելով, որ համապատասխան հայտարարություններ են արվել, վերադառնանք այս թեմային։ Պարզապես...
Աղբյուր` Panorama.am
19:05
Միջերկրական ծովում ռուսական բեռնատար նավի խորտակման պատճառը ահաբեկչական հարձակումն էր
Միջերկրական ծովում ռուսական Ursa Major բեռնատար նավի խորտակման պատճառը ահաբեկչական հարձակումն էր։ Այս մասին RIA Novosti-ին հայտնել են...
Աղբյուր` Panorama.am
18:51
Արթիկի 17-ամյա մի բնակիչ 10 հազար անվանական արժեքով կեղծ թղթադրամ է շրջանառել
Դեկտեմբերի 24-ին Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները պարզել են, որ դեկտեմբերի 23-ին Արթիկի 17-ամյա մի բնակիչ 10 հազար անվանական...
Աղբյուր` Panorama.am
18:38
Ազատ ոճի ըմբշամարտի առաջնություն. Հարությունյանը, Թևանյանն ու Հայաստանի մյուս չեմպիոնները
Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիրում այսօր կայացել է Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի 2024 թվականի...
Աղբյուր` Panorama.am
18:21
ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը դատապարտվել է 9 տարի ժամկետով ազատազրկման
Դատախազությունից հայտնում են․ «Առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով խմբի կողմից կազմակերպված ավազակություն կատարելու...
Աղբյուր` Panorama.am
18:11
Սիրիայի Մանբիչ շրջանում լարվածությունը պահպանվում է
Թեև Սիրիայի դեմոկրատական ուժերի (ՍԴՈւ) և Թուրքիայի աջակցած խմբավորումների միջև բախումները մեղմացել են, բայց Սիրիայի Մանբիչ շրջանում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ատեստավորմանը մասնակցած 310 մանկավարժական աշխատողներից 89%-ը հաղթահարել է նվազագույն շեմը
Այս տարի առաջին անգամ անցկացվել է նախնական մասնագիտական և միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսհաստատությունների մանկավարժական աշխատողների պարտադիր ատեստավորումը:
Աղբյուր` Panorama.am
17:55
Խոշոր հրդեհ է բռնկվել Բաքվում
Բաքվի Յասամալ թաղամասի բազմաբնակարան շենքի բնակարաններից մեկում  խոշոր հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են ժամանել հրշեջ, փրկարարական խմբեր։...
Աղբյուր` Panorama.am
17:42
Պետությունն ավտոմատ կերպով դրդում է հանցագործության, անցել են կացնային մեթոդների. Կարեն Ավագյան
Տարվա ամփոփիչ ասուլիսի ժամանակ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննսիյանն ասաց թե առաջիկայում էլ հանդես են գալու  արտոնությունների չեղարկման...
Աղբյուր` Panorama.am
17:40
Հայտնի են հունվարին 12-րդ դասարանի սովորողների պետական ավարտական քննությունների օրերը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է 2024-2025 ուսումնական տարվա հունվար ամսին 12-րդ դասարանի սովորողների...
Աղբյուր` Panorama.am
17:30
Բազմազավակ ընտանիքների երեխաներն ավելի ազնիվ են ու ավելի հակված համագործակցության. Գիտնականներ
Կանադայի՝ Բրոք ու Քալգարի համալսարանների համատեղ հետազոտության համաձայն, այն երեխաները, որոնք մեծանում են  բազմանդամ ընտանիքներում, այսինքն...
Աղբյուր` Panorama.am
17:21
«Քրիստինան ճանապարհն ընտրեց առանց ինձ». դերասան Եվգենի Պրոնինին լքել է հայ կինը
Ռուս ճանաչված դերասան 44-ամյա Եվգենի Պրոնինը սոցիալական ցանցում հայտնել է կնոջից՝ Քրիստինա Առուստամովայից բաժանվելու մասին։ Զույգը միասին է...
Աղբյուր` Panorama.am
16:32
Մաhաgել է քանդակագործ, վաստակավոր նկարիչ Օհան Պետրոսյանը
Մահացել է քանդակագործ, Հայաստանի նկարիչների միության անդամ, Հայաստանի վաստակավոր նկարիչ Օհան Պետրոսյանը: Նկարիչների միությունից հայտնում են,...
Աղբյուր` Panorama.am
16:27
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է ջազմեն Լևոն Մալխասյանի համերգին
ՎՏԲ-Հայաստան  Բանկի աջակցությամբ կայացավ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Լևոն Մալխասյանի ծննդյան 80-ամյակին նվիրված համերգ։ ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
16:22
Տոնական օրերին ինչպես աջակցել դեմենցիա ունեցողներին
Դեմենցիա ունեցողները շատ զգայուն են առօրյա փոփոխությունների հանդեպ: Տոնական օրերին շատ կարևոր է նրանց աջակցելը, քանի որ առօրյան փոխվում է`...
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում Ամանորին նվիրում են ավելի թանկ նվերներ, քան մյուս երկրներում. Wildberries-ի ուսումնասիրությունը
Հայաստանում Ամանորին ավելի թանկ նվերներ են պատվիրում, քան այլ երկրներում, որտեղ ներկայացված է Wildberries-ը։ Նման եզրահանգման է եկել...
Աղբյուր` Panorama.am
16:01
Էրդողան. Սիրիայում ահաբեկիչները կա՛մ վայր կդնեն զենքերը, կա՛մ կթաղվեն
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը մտադիր է վերջ դնել Սիրիայում ահաբեկչական անջատողական կազմակերպությունների...
Աղբյուր` Panorama.am
15:55
Քովիդ թեսթս կրկին դրական է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի քովիդ թեսթը կրկին դրական է։ «Քովիդ թեսթս կրկին դրական է: Մինչև առողջանալս կաշխատեմ որոշակի...
Աղբյուր` Panorama.am
15:44
Ադրբեջանում դեկտեմբերի 26-ին սուգ է հայտարարված
Դեկտեմբերի 25-ին Բաքու-Գրոզնի չվերթ իրականացնող Embraer 190 մարդատար ինքնաթիռի վթարի կապակցությամբ Ադրբեջանում դեկտեմբերի 26-ին սուգ է...
Աղբյուր` Panorama.am
15:42
Կոնվերս Բանկի Card2Card արշավի մրցանակները հանձնվել են հաղթողներին
Կոնվերս Բանկն ամփոփել է Visa քարտապանների համար արշավի արդյունքները. Card2Card փոխանցումների ծավալով 1-5 հորիզոնականները զբաղեցրած հաճախորդներին...
Աղբյուր` Panorama.am
15:36
Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին լիաֆորմատ է լինելու. Պեսկով
Նիկոլ Փաշինյանը տեսակապով լիարժեքորեն կմասնակցի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գագաթնաժողովին, թեև անձամբ չի ներկայանա՝ կորոնավիրուսի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Արթուր Սոքոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց վարչական հսկողությունը վերացվեց. Փաստաբան
Արթուր Սոքոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց վարչական հսկողությունը վերացվեց։ Այս մասին տեղեկացնում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան
12:02 25/12/2024

Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}