Բեմում են լինելու Նորքի տուն-ինտերնատում ապրող տարեց շահառուները
Հոկտեմբերի 1-ին Երևանի Հ․ Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում տեղի կունենա նախադեպը չունեցող թատերական ներկայացում՝ «Մոռացված հեքիաթ»։ Թատերական ներկայացման դերասանական կազմում Նորքի տուն-ինտերնատում ապրող տարեց շահառուներն են:
Հովհ․ Թումանյանի թանգարանից տեղեկացնում են, որ թատրոնը և թատերական արվեստը այն լավագույն միջոցներից մեկն է, որը կարող է կենսալի խթան հանդիսանալ տարեց մարդու՝ մանկության մոռացված հիշողությունները վերարթնացնելու համար։
Ծրագիրն իր տեսակի մեջ եզակի է և առաջին անգամ է իրականացվում Հայաստանում: Սա մի յուրահատուկ համագործակցություն է Հովհ․ Թումանյանի թանգարանի և Նորքի տուն-ինտերնատի։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան