Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը Ստրասբուրգում մասնակցում է ԵԽԽՎ միջոցառման
Այսօր Ստրասբուրգում մեկնարկած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում ԵԽ-ում ՀՀ ներկայացուցչությունը կազմակերպել էր միջոցառում՝ «Արդյոք մարդու իրավունքները համընդհանուր են» թեմայով։
Ստրասբուրգում է ու քննարկմանը ելությով հանդես եկավ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։
«Մարդու իրավունքները համընդհանուր են, բայց մենք պետք է հասկանանք, թե որն է իրականությունը։ Իրականությունն այն է, որ մարդու իրավունքների պաշտպանությունը երբեմն ԵԽ տարածում առաջնային չէ՝ չկարգավորված հակամարտության դժվարությունները հաղթահարելիս»,-ասաց Արտակ Բեգլարյանը, նշելով, որ հակամարտության կարգավորումը պետք է միշտ լինի մարդու իրավունքների պաշտպանության նպատակը:
Ինչպես սովորաբար, այստեղ իրականությունը տարբեր է, հայտարարություններից, ցանկություններից։ Արցախի ՄԻՊ-ը նշեց, որ միլիոնավոր մարդիկ մուտք չունեն մարդու իրավունքների կառույցներին, մոնիտորինգային մարմիններին, միջազգային զարգացման ու օգնության և նրանք մարդիկ են, որ ապրում են չկարգավորված հակամարտությունների գոտիներում:
Արտակ Բեգլարյանը մեջբերեց Ջորջ Օրուելին, որն ասում էր, որ բոլոր մարդիկ հավասար են, բայց որոշ մարդիկ պակաս հավասար են ու հարց բարձրացրեց, թե ինչու պակաս հավասար մարդիկ՝ ավելի հավասար չեն, որը, ըստ Բեգլարյանի, ունի պատասխանի 2 մաս։ Առաջինը՝ միջազգային հանրության կամքի բացակայությունն է՝ իր ստանդարտները ապահովելու ամենուր։ Երկրորդը, հակամարտություններում ներառված երկրների ընդդիմանալն է, որոնք փորձում են մեկուսացնել դե-ֆակտո երկրներում ապրող մարդկանց։
Արտակ Բեգլարյանն անդրադարձավ նաև «ներգրավվածություն՝ առանց ճանաչմանը» համագործակցությանը, նշեց, որ պետք է ապահովվի մարդու իրավունքների մոնիտորինգային կառույցների մուտքը հակամարտող տարածքներ։
#Armenia’s Delegation to @CoE Parliamentary Assembly #PACE hosts an event “Are #HumanRights universal? The case of the forgotten people of “#greyzones” at Council of Europe HQ. Artak Beglaryan, Ombudsperson of #Artsakh (Nagorno-#Karabakh) is among the speakers. #HumanRightsForAll pic.twitter.com/xOwYxHsTx8
— Armenia in Council of Europe
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան