Beeline. «Խաղային ստարտափները Հայաստանում»՝ տեղի է ունեցել Starthub Offline հերթական հանդիպումը
Հայաստանում Beeline-ի և Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն հիմնադրամի համատեղ իրականացվող ՍտարտՀաբ նախագծի շրջանակում տեղի է ունեցել հերթական ՍտարտՀաբ Օֆլայն հանդիպում-քննարկումը։ ՍտարտՀաբ Օֆլայնը միջոցառումների շարք է, որի ընթացքում ստարտափների ներկայացուցիչները քննարկումներ են անցակացնում ՏՏ ոլորտի առաջատարների հետ։
Beeline Հայաստան հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման խորագիրն է եղել՝ «Խաղային ստարտափները Հայաստանում», բանախոսներ՝
Բագրատ Դաբաղյան՝ Տրիադա ընկերության տեխնիկական տնօրեն, Գևորգ Կոպալյան՝ Ռոքբայթ Գեյմզ ընկերության համահիմնադիր, Արշամ Մանուկյան` Ֆրիսմոս ընկերության հիմնադիր, Անդրեյ Պյատախին՝ Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն։
Հանդիպման ընթացքում բանախոսները ներկայացրել են իրենց ընկերությունների անցած ճանապարհը, խոսք է գնացել Հայաստանում խաղերի ստեղծման առավելությունների և բացերի մասին։ Խոսվել է նաև համապատասխան մասնագետների պատրաստման անհրաժեշտության մասին։ Հանդիպման բոլոր մասնակիցները համակարծիք են եղել խաղերի մշակման ուղղության զարգացման կարևորության հարցում։
Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինն իր հերթին անդրադարձ է կատարել ստարտափների աջակցությանն ուղղված Beeline-ի ծրագրերին, ինչպես նաև հարցեր ուղղել բանախոսներին, մասնավորապես, խոսք է գնացել խաղային ոլորտի զարգացման հարցում հեռահաղորդակցական ենթակառուցվածքների կարևոր դերի մասին. «Beeline-ը ձգտում է հնարավորինս աջակցություն ցուցաբերել հայկական ստարտափներին և էկոհամակարգին՝ ընդհանուր առմամբ: Հայաստանում կան հաջողված ստարտափների բազում օրինակներ, որոնք սկսել են այստեղ և հետո դուրս են եկել միջազգային շուկա: Իսկ սա նշանակում է, որ մենք շարժվում ենք ճիշտ ուղղությամբ և ապագայում հիանալի արդյունքներ կունենանք»:
«Խաղերի մշակման ուղղություն կարևորությունն ընդգծելու համար նշեմ մի քանի թիվ։ 2019 թ-ին խաղերի համաշխարհային շուկայի հասույթը կկազմի մոտ 150 մլրդ դոլար, 2021 թ-ին՝ 180 մլրդ։ 2018 թ-ին մոբայլ խաղերն ապահովել են հավելվածներից ստացված եկամուտների 76%-ը։ Այսօր մենք լսեցինք ոլորտի առաջատարներին և կարող եմ համոզված պնդել, որ խաղերի մշակման ուղղությունը Հայաստանում մեծ ապագա ունի», - նշել է Տեխնոլոգիական զարգացման կենտրոն հիմնադրամի Խորհրդի նախագահ Սամվել Չախալյանը։
Starthub Armenia ծրագրի ընթացքին հետևելու և առաջիկա հանդիպում-քննարկումների մասին տեղյակ լինելու համար կարող եք այցելել https://starthub.am կայք կամ StartHub Armenia ֆեյսբուքյան էջ։
Հարակից հրապարակումներ`
- Beeline-ը կորպորատիվ հաճախորդների համար նոր հարթակ է ստեղծել
- Այժմ Easy Pay տերմինալների միջոցով կարելի է միացնել Beeline-ի ֆիքսված ծառայություններ
- Beeline-ը սկսում է նորագույն iPhone-ների վաճառքը
- Beeline-ն առաջարկում է նոր սմարթֆոններ ուսումնական տարվան նվիրված ակցիայի շրջանակում
- Beeline-ը ազատեց ինտերնետը. Այժմ սահմաններ ընդհանրապես չկան
- Beeline ստարտափ ինկուբատորում ավարտվեց 4-րդ շրջափուլը
- Էրեբունիում բացվել է Beeline-ի նոր վաճառքի և սպասարկման գրասենյակ
- Beeline-ն երկարաձգում է «Մարզային 3500» և «Մարզային 5500» փաթեթների միացման ակցիան
- Beeline-ի նոր ակցիան ուսումնական տարվան ընդառաջ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան