Իրանի նախագահը Հայաստանում է
Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին: «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Հոկտեմբերի 1-ին Երևանում տեղի է ունենալու Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստը, որին մասնակցելու են ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները։ Ռոհանին ներկա կլինի Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի ընդլայնված կազմով նիստին՝ հրավիրյալ երկրի ղեկավարի կարգավիճակով: Նույն կարգավիճակով ներկա կլինի նաև Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լուն, իսկ Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը՝ որպես դիտորդի կարգավիճակում գտնվող երկրի ղեկավար:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին