Նախորդ շաբաթվա ընթացքում արձանագրվել է թունավորման 10 դեպք. ԱԻՆ
ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում սեպտեմբերի 23-29-ը գրանցվել է 500 դեպք, որից 308-ը՝ արտակարգ:
ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նշված ժամանակահատվածում արձանագրվել է 136 կենցաղային կանչ, 218 հրդեհի ահազանգ, 69 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 5 և տուժել 102 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 9 քաղաքացի:
Քաղաքացիներն արձանագրել են օձերի նկատման 26 դեպք, որից 16-ում փրկարարները օձեր են հայտնաբերել:
Շաբաթվա ընթացքում արձանագրվել է թունավորման 10 դեպք, տուժել է 16 քաղաքացի: ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում