Հանդիսատեսը ծափահարություններով է դիմավորել Արմեն Ջիգարխանյանին
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը ներկա է եղել իր ղեկավարած Մոսկվայի դրամատիկական թատրոնի «Չառլիի մորաքույրը» ներկայացման պրեմիերային։ Ռիա նովոստին գրում է, որ հանդիսատեսը նրան բարձր ծափահարություններով է դիմավորել, որը շարունակվել է մի քանի րոպե։ Նա նստել է դահլիճում, որից հետո ներկայացումը մեկնարկել է։
Ա.Ջիգարխանյանը խոստովանել է, որ շատ գոհ է ներկայացման պրեմիերայից, դերասանների խաղից որոնք փոխանցում են անհրաժեշտ լարվածություն:
«Լավ ներկայացում է, ես շատ գոհ եմ։ Սա բարդ պիես է, ծիծաղելի չէ, սա մեր կյանքը չէ, դրա համար էլ այն դժվար է խաղալ, դերասանները՝ շատ ապրեն», -ասել է Ա. Ջիգարխանյանը։
«Չառլիի մորաքույրը» ներկայացումը բեմադրվել է անգլիացի դրամատուրգ Բրենդոն Թոմասի հայտնի պիեսի հիման վրա, որի մոտիվներով է նկարահանվել նաև «Բարև ձեզ, ես ձեր մորաքույրն եմ» հայտնի կատակերգությունը, որի գլխավոր դերակատարներից է հենց Արմեն Ջիգարխանյանը։
2017 թվականի հոկտեմբերին Ջիգարխանյանի առողջությունը կտրուկ վատացավ. դերասանը հիվանդանոց ընկավ և հայտարարեց, որ պատրաստ չէ ներել իր կնոջը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային, որը, ըստ նրա, «իրեն մեծ ցավ է պատճառել»: Ավելի ուշ զույգը բաժանվեց և սկսվեց դատական գործընթացը: Ջիգարխանյանը պարբերաբար բուժում է անցնում հիվանդանոցներում և առողջարաններում: Օգոստոսին դերասանը երկար ընդմիջումից հետո առաջին անգամ գնացել էր թատրոն՝ նոր սեզոնը բացելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Ջիգարխանյանը միացել է առաջին կնոջ հետ
- Արմեն Ջիգարխանյանի թատրոնը՝ դերասանի վիճակի մասին
- Ջիգարխանյանի ընկերը պատմել է դերասանի առողջական վիճակի մասին
- Արմեն Ջիգարխանյանը դուրս է գրվել հիվանդանոցից
- Ջիգարխանյանը կրկին հոսպիտալացվել է
- Ջիգարխանյանը հիվանդությունից հետո առաջին անգամ հանդիպել է իր թատրոնի դերասանների հետ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին