ԵԱՏՄ տարածքում փոխադրման կանոնները պետք է լինեն ստանդարտ. Մհեր Գրիգորյան
ԵԱՏՄ տարածքում փոխադրման կանոնները պետք է լինեն ստանդարտ։ Այս մասին այսօր Երևանում անցկացվող «Եվրասիական աշխարհամասի տարանցիկ ներուժը» խորագրով երկօրյա միջազգային համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն՝ անդրադառնալով Վերին Լարսում կուտակված բեռնատարների խնդրին։
Նրա խոսքով՝ խնդրի վերաբերյալ տարբեր հարթակներում պարբերաբար պետք է քննարկումներ կազմակերպել։
«Ի վերջո բեռնափոխադրումներ, տրանսպորտային ենթակառուցվածքներ և տարիֆներ գաղափարները պետք է բերել միասնական ստանդարտի ԵԱՏՄ տարածքում»,- ընդգծեց Մհեր Գրիգորյանը։
Նա հույս հայտնեց, որ այս խնդիրը կկարգավորվի։
«Իրականում ԵԱՏՄ-ի թիվ մեկ խնդիրն այն է, որ միասնական տրանզիտային գոտու կարգավորման գաղափարը ներդրված չէ պատշաճորեն, ինչը մենք փորձում ենք անել: ԵԱՏՄ տարածքում փոխադրման կանոնները պետք է լինեն ստանդարտ, հակառակ դեպքում ԵԱՏՄ-ի արդյունավետությունը հարցականի տակ կդրվի»,- ասաց Մհեր Գրիգորյանը:
Փոխվարչապետը նաև նշեց, որ «Եվրասիական աշխարհամասի տարանցիկ ներուժը» խորագրով համաժողովի ժամանակ այդ հարցերը հնչել են և հույս հայտնեց, որ այդ ուղղությամբ կլինեն կոնկրետ արդյունքներ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան