Արտենի համայնքի վթարով զբաղվում է տասներորդ կայազորայինը
ՀՀ Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության տասներորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ Արագածոտնի մարզի Արտենի համայնքում տեղի ունեցած վթարի դեպքի հանգամանքները պարզելու համար: 19:30-ի սահմաններում Արտենի համայնքում տեղի է ունեցել վթար, որի հետևանքով ՊԱԶ մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի բնակիչ 1958 թ. ծնված Հակոբ Գրիգորի Հակոբյանը մահացել է, իսկ մեքենայի մյուս 13 ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց:
Դեպքի վայրում աշխատում է քննչական խումբ: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան