Պուտինը Երևանում ԵԱՏՄ գագաթաժողովի շրջանակում կհանդիպի Փաշինյանին և Ռոհանիին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 1-ին կմասնակցի Երևանում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին։ Միջոցառման շրջանակում նա երկկողմ հանդիպումներ կունենա Իրանի նախագահ Հասան Ռոհանիի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտնել են Կրեմլի մամուլի ծառայությունից։
Գագաթաժողովին քննարկվելու է ԵԱՏՄ գործունեությանը վերաբերող հարցեր, ինտեգրացիոն գործընթացի զարգացման հեռանկարները և այլ հարցեր։
Բացի ԵԱՏՄ անդամ երկրների (Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Ռուսաստան) առաջնորդներից, հանդիպմանը հրավիրված է Մոլդովայի նախագահը որպես Միության դիտորդ-պետություն, նաև որպես պատվավոր հյուրեր Իրանի նախագահն ու Սինգապուրի վարչապետը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին