Ռոբերտ Քոչարյանի աջակից. Օր-օրի մեր բանակն ավելի է մեծանում
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ մեկ տարուց ավելի հարուցված վենդետա կոչվող քրեական գործի շրջանակում սկսել են ճնշումներ գործադրել նրա աջակիցների ողջ թիմի նկատմամբ։ Լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ռ. Քոչարյանի աջակիցներից Գագիկ Բաղդասարյանը՝ խոսելով երկրորդ նախագահի աջակիցներ Նարեկ Մութաֆյանի և Սարգիս Օհանջանյանի կալանավորման մասին։
«Տղաների կալանավորումը իրավական և քաղաքական բեսպրեդելի հետևանքն է, որը տեղի է ունենում մեր երկրում, որի գլխին կանգնած է վարչապետ»,–ասաց նա։
Գ. Բաղդասարյանի խոսքով, իրենց պայքարը խաղաղ փուլից հետո մտնում է ավելի ակտիվ փուլ, ավելի ռադիկալ պրոցներ են տեղի ունենալու օրենքի և Սահմանադրության շրջանակում։
«Տղաներին ձերբակալելը ունի մեկ նպատակ՝ մեզ ահաբեկել, մեկուսացնել պայքարից, չթողնել, որ մեր թիմը մեծանա, բայց մենք մեր պայքարից հետ չենք կանգնելու, օր-օրի մեր բանակն ավելի է մեծանում, այն մարդկանց բանակը, ովքեր ուզում են ունենալ օրենքի և արդարության Հայաստան»,- ասաց Ռ. Քոչարյանի աջակից Գ. Բաղդասարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբան. Նարեկ Մութաֆյանի և Սարգիս Օհանջանյանի կալանավորումը տեղի է ունեցել օրենքի կոպտագույն խախտումներով
- Քոչարյանի աջակիցներն անժամկետ նստացույց են իրականացնում
- «Նախագահ Քոչարյանն այսօր պետք է հայտնվի ազատության մեջ». Աջակիցները դատարանի դիմաց են
- Ռոբերտ Քոչարյանի աջակիցները հայտարարել են անժամկետ նստացույց
- Ռոբերտ Քոչարյանի աջակիցները համոզված են՝ հաղթելու են
- Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն ու ընդդիմադիրները հավաքվել են դատարանի դիմաց
- Արցախի Անկախության 28-րդ տարեդարձի կապակցությամբ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները այցելել են Եռաբլուր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան