Դատավորին ուղիղ եթերում ուղեկցող ու հարցեր հնչեցնող երիտասարդները կալանավորվել են
Դատարանը երեկ բավարարել է Նարեկ Մութաֆյանի և Սարգիս Օհանջանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունները։ Այս մասին տեղեկացնում է քննչական կոմիտեն։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի երեկոյան նրանք ուղիղ եթերում ուղեկցում էին դատավոր Աննա Դանիբեկյանն ու անընդհատ հարցնում. «Դուք Ձեզ համարո՞ւմ եք դռների տակ վնգստացող դատավոր»։
ՀՀ Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանների քննչական բաժնում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով երկու անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 1-ին մասով։
Հարակից հրապարակումներ`
- ՔԿ. Դատավոր Դանիբեկյանի գործով երկու անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
- Ինչպե՞ս ՔՊ-ականն անարգեց դատավոր Բալայանին ու մնաց անպատիժ. Yerevan.today
- Երեմ Սարգսյանը՝ պաշտոնյաներին. Պարտավոր եք կրկնակի ջանասիրությամբ վերացնել բոլոր դատավորների նկատմամբ անթույլատրելի գործելաոճը
- Դատավորի հետ կապված միջադեպի քրգործով մեկ անձ բերման է ենթարկվել
- ՔԿ. Դատավորի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ հարուցված քրգործը վարույթ է ընդունվել
- Երվանդ Վարոսյան. «Պատերի տակ վնգստալը» դեռ երկար ենք լսելու, հետևանքները դեռ տեսնելու ենք
- Դատավոր Ազարյան. Ըմբռնումով եմ մոտենում մեկ տարի առաջվա ձեր լռությանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան