«Չեմ ուզում թշնամին իմանա, որ հենց հիմա իմ երկրի համար 1 դեմքը քնած է»
«Նախ ասեմ, որ վերջին ղեկավարը, ում օրոք ես լիովին երջանիկ եմ ապրել, եղել է Լեոնիդ Իլյիչ Բրեժնևը: Մինչ իմ մասին տհաճ ու վատ սերիալի պես կրկնվող հիմարություններ լսելը շտապեմ ասել, որ ոչ նախորդ ոչ որևէ ուրիշ իշխանությունից չեմ ստացել ոչինչ, ինչը տալիս է ինձ մի հիասքանչ ազատության զգացում գրելու այս ամենը: Ու այդպես կլինի միշտ:
Հիմա գլխավորի մասին: Իմ շատ ընկերներ քաշվել են Facebook-ի երեսից: Ոմանք նույնիսկ բաժանվեցին: Ես չեմ ուզում, որ թշնամին իմանա, որ հենց հիմա իմ երկրի համար 1 դեմքը քնած է:
Գիտեմ, հիմա կասեք.............Շտապեմ պատասխանել, թե ինչու եմ «լռել Սերժի վախտ»: Անկեղծ, երբեք նրան քնած չեմ տեսել»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է ռեժիսոր, սցենարիստ և դերասան Մհեր Մկրտչյանը: