Կինը, որը սիրելի է, միշտ էլ հաջողության է հասնում. Մոնիկա Բելուչին 55 տարեկան է
Կան աստղեր, որոնք չեն վախենում ծերանալուց. այդպիսիններից է աշխարհի ամենագեղեցիկ դերասանուհիներից մեկը՝ իտալուհի Մոնիկա Բելուչին։
Այսօր Մոնիկա Բելուչիի ծնդյան օրն է. հազարավոր տղամարդկանց կուռքը նշում է ծննդյան 55-ամյակը։
Մոնիկա Բելուչին ծնվել է 1964 թվականի սեպտեմբերի 30-ին իտալական Չիտտա դի Կաստելլո գավառական քաղաքում։ Նա Պասկուալե Բելուչիի և Բրունելա Բրիգանտիի միակ զավակն էր։ Մանուկ հասակից երազել է դառնալ իրավաբան։ Պերուջայի համալսարանի իրավաբանության ֆակուլտետում սովորելու համար 16 տարեկանից Մոնիկան աշխատել է Liceo Classico-ում որպես մոդել։ Սակայն գլամուրային կյանքը միանգամից դուր եկավ նրան, և նա որոշեց հրաժարվել իր մանկության երազանքից։1988 թ-ին Մոնիկան տեղափոխվում է Միլան, որտեղ պայմանագիր է ստորագրում «Elite Model Management»-ի հետ։ 1989 թ-ին Մոնիկան արդեն հայտնի մոդել էր Փարիզում և Նոյ Յորքում։ Նա նկարահանվում էր նորաձևության բնագավառում հայտնի դիզայներական ամսագրեր «Dolce & Gabbana»-ի և «Elle»-ի համար։
Հաջողության հասնելով մոդելային ասպարեզում, Մոնիկան կանգ չի առնում և որոշում է նկարահանվել կինոյում։ 1990 թվականին նա նորամուտն է նշում իտալական կինոմատոգրաֆիայում։ Նրա առաջին աշխատանքներն են հանդիսանում «Կյանքը որդիների հետ», «Ավազակները», «Չարաշահում» ֆիլմերը։ Այդ ֆիլմերում էպիզոդիկ դերերը դերասանուհուն մեծ հաջողություն չեն բերում։ 1992 թվականին Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան Մոնիկային հրավիրում է իր ֆիլմում դերակատարման։ Դրակուլայի հարսնացուի դերը «Դրակուլա» («Dracula») ֆիլմում դառնում է Մոնիկա Բելուչիի առաջին լուրջ դերը, որից հետո ֆիլմերում նկարահանվելու առաջարկությունները սկսում են ստացվել Եվրոպայի և Ամերիկայի բազմաթիվ կինոստուդիաներից։
«Համառ ճակատագիր» («Ostinato destino»), «Հերոսներ», «Ձյունիկ» («Palla di neve»), «Հովսեփ հրաշալին. Փարավոնի կուսակալը» («Joseph») այս ֆիլմերում Մոնիկան նկարահանվել է Իտալիայում 1992 թ-ից մինչ 1995 թվականն ընկած ժամանակաշրջանում։
1996 թվականին Մոիկա Բելուչին հաջողության է հասնում որպես դերասանուհի։ «Բնակարանը» («L'appartement») ֆիլմում Լիզայի դերակատարման համար Մոնիկան անվանակարգվում է «Սեզար» մրցանակի՝ «Հեռանկարային դերասանուհի» անվանակարգում։ Այդ ֆիլմի նկարահանումների ժամանակ Մոնիկան ծանոթանում է ֆրանսիացի դերասան Վենսան Կասելի հետ, ում հետ հետագայում ընտանիք է ստեղծում։
Շարունակելով նկարահանվել ֆիլմերում, արդեն աշխարհով մեկ հայտնի մոդելը դառնում է առաջնակարգ դերասանուհի։ Նրա լուսանկարները հայտնվում են շողշողուն ամսագրերի շապիկներին։ «Մալենա» («Malèna») ֆիլմում նրա դերասանական տաղանդը բացահայտվում է իր ողջ շքեղությամբ։ Դերասանուհու գեղեցկությունը և հմայքը դերասանական վարպետության հետ միատեղ գերում են բոլոր հանդիսականների և քննադատների սրտերը։
Դերասանուհին հաճախ խոստովանել է, որ երազում է նկարահանվել Ռոբերտ Դե Նիրոյի հետ միևնույն ֆիլմում։ 2011թ-ին դերասանները միասին հայտնվում են «Սեր. Կիրառման տեղեկագիրք» («Manuale d'am3re») ֆիլմում։
1990-1994 թվականներին Մոնիկան ամուսնացած է եղել Կլաուդիո Կառլոս Բասսոյի հետ։ 1999 թվականին Մոնիկա Բելուչին ամուսնացել է դերասան Վենսան Կասելի հետ, ում հետ հանդիպել է 5 տարի մինչև իրենց ամուսնությունը։ Զույգերը երկու դուստր ունեն՝ Դևա և Լեոնի Կասելները։ 2013 թվականի օգոստոսին զույգը բաժանվել է։ Բելուչին իր առաջին երեխան լույս աշխարհ է բերել 40-տարեկանում, երկրորդը՝ 45-ում։
Նշենք, որ գրեթե բոլոր հեղինակավոր ԶԼՄ-ների կողմից ճանաչվել է մոլորակի ամենասեքսուալ կին:
Բելուչին ասում է. «Կինը, որը սիրելի է, միշտ էլ հաջողության է հասնում»:
Նա նաև նշել է. «Գեղեցկությունը իսկապես հզոր ուժ է, բայց միայն այն դեպքում, երբ գիտեք, թե ինչպես օգտագործել այն: Դա նման է «Ferrari»- ին․ եթե չգիտեք, թե ինչպես այն վարել, ապա Դուք դրա կարիքը չունեք»։
Գեղեցկության մասին Մոնիկա Բելուչին նաև ասել է. «Գեղեցկությունը կնոջ համար երկու դեպքում է պրոբլեմ դառնում, երբ այն չկա, և երբ ոչինչ չկա բացի գեղեցկությունից»։
Հարակից հրապարակումներ`
- Մոնիկա Բելուչին փոխել է սանրվածքը
- Մոնիկա Բելուչին և Վենսան Կասելը հանդիպել են Վենետիկի կինոփառատոնում
- Մոնիկա Բելուչին բաժանվել է երիտասարդ սիրեկանից
- Մոնիկա Բելուչչին կխաղա Բոնդի մասին նոր ֆիլմում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան