Ջերմուկի 19 քաղաքացիներ հայց են ներկայացրել բնապահպանության նախարարի դեմ
Ջերմուկ համայնքի 19 քաղաքացի փաստաբան՝ Նազելի Վարդանյանի միջոցով հայցադիմում են ներկայացրել ՀՀ Վարչական դատարան նոր երևան եկած էկոլոգիական հանգամանքներով, ընդդեմ Հայաստանի Հանրապետության Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի, երրորդ անձ՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն՝ 3-րդ անձ ներգրավվել է Լիդիան Արմենիա ՓԲԸ և ՇՄԱԳ փորձաքննությունների ՊՈԱԿ-ը, խնդրելով պարտավորեցնել ՀՀ Շրջակա միջավայրի նախարարին ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի հանքավայրի հանքարդյունահանման համալիրի փոփոխված նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննական հ. ԲՓ 35 եզրակացությունը և ՀՀ բնապահպանության նախարարի 29.04.2016թ. դրա հաստատումը:
Դատարանը որոշել է Թեհմինե Ենոքյանի, Գոհարիկ Ենոքյանի, Մխիթար Ենոքյանի, Աիդա Ենոքյանի, Արմեն Համբարձումյանի, Արամ Հովսեփյանի, Վանիկ Հովհաննիսյանի, Սևակ Մկրտչյանի, Ալեքսան Մնացականյանի, Նաիրի Ներսիսյանի, Լևոն Ներսիսյանի, Լիլիա Ներսիսյանի, Միհրդատ Ներսիսյանի, Զաբել Հովհաննիսյանի, Վալենտինա Սերեդայի, Վասգեն Գալստյանի, Ալվարդ Ալեքսանյանի, Մակեդոն Ալեքսանյանի կողմից ներկայացված հայցադիմումն ընդդեմ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի, երրորդ անձ՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն՝ «ՀՀ բնապահպանության նախարարին՝ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի հանքարդյունահանման համալիրի փոփոխված նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննական հ. ԲՓ 35 եզրակացությունը և ՀՀ բնապահպանության նախարարի 29.04.2016թ. հաստատումը ուժը կորցրած ճանաչելուն պարտավորեցնելու» պահանջների մասին, ընդունել վարույթ:
Նախնական դատական նիստը նշանակվել է այսօր՝ սեպտեմբերի 30-ին Հայաստանի Հանրապետության Վարչական դատարանում։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան