Փաստաբան. Նարեկ Մութաֆյանի և Սարգիս Օհանջանյանի կալանավորումը տեղի է ունեցել օրենքի կոպտագույն խախտումներով
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ Նարեկ Մութաֆյանին և Սարգիս Օհանջանյանին կալանավորելու դատարանի որոշումները բացաձակ ապօրինի են, անօրինական։ Լրագրողների հետ հանդիպմանն ասաց նրանց պաշտպան Վահե Եփրիկյանը։
«Ի սկզբանե ամբողջ պրոցեսը տեղի է ունեցել օրենքի կոպտագույն խախտումներով»,- ասաց նա։
Փաստաբանի ներկայացմամբ, գիշերը ժամը 03։00-ին ոստիկանության աշխատակիցները գնացել են Նարեկ Մութաֆյանի տուն, թակել են դուռը, հանդես են եկել որպես շտապօգնության աշխատակիցներ ու բերման ենթարկել նրան։
«Ինչո՞ւ են բերման ենթարկել, մի՞թե հրավիրել են չի ներկայացել, կամ ծանուցագիր են ներկայացրել, պատռել է, արհամարհել է վարույթ իրականացնող մարմնի պահանջը։ Նման որևէ բան չի եղել։ Հատկանշական է, որ ձերբակալման համար առկա է երկու հիմք, որն այս պարագայում չունենք, նաև Սարգիս Օհանջանյանի դեպքում. մասնավորապես այս անձնաց ոչ փախուստն են ցանկացել կանխել, ոչ էլ անմիջապես հանցանքի վայրում են բռնել»,- ասաց փաստաբանը։
Վահե Եփրիկյանի խոսքով, քննիչը սույն գործով կարելի է ասել դատարան էր ներկայացել իրավական առումով ամբողջովին մերկ, կալանավորման նման միջնորդություն երբևէ չի հանդիպել, կալանքի անհրաժեշտության, նպատակահարմարության որևէ հիմնավորում, որևէ պատճառաբանություն միջնորդություններում առկա չեն եղել։ Նա նշեց, որ դատարանում ամբողջովին հիմնավորել են, որ միջնորդությունները հիմնազուրկ են, սակայն դատավորներ Արտուշ Գաբրիելյանը և Նելլի Բաղադասրյանը կայացրեցին կալանավորման ակտեր։
«Ես համարում եմ, որ իմ պաշտպանյալները քաղբանտարկյալներ են. եթե նույնական իրավիճակում մեկ պարագայում անձի նկատմամբ իրականացվում են որոշակի իրավական պրոցեսներ, նույնաբովանդակ այլ պարագայում չեն իրականացվում, ու դրանք պայմանավորված են անձի քաղաքական, քաղացիական ընկալումների հետ, բնականաբար, գործ ունենք քաղաքական հետապնդման հետ, իսկ եթե անձը գտնվում է անազատության մեջ, ուրեմն վերջինս նաև քաղբանտարկյալ է»,- ասաց փաստաբանը։
Նա նշեց, որ եթե չլիներ վարչապետ Փաշինյանի հայտարարությունները դատավորների վնգստալու, տերեր փնտրելու հետ կապված, բնականաբար, իր պաշտպանյալների կողմից դրանք օբյեկտիվորեն չէին էլ կարող շրջանառվել։
«Նարեկն ուղղակի վերարտադրել է վարչապետի հայտարարությունը հարցադրման տեսքով»,- նշեց Վ. Եփրիկյանը։
Հարակից հրապարակումներ`
- ՔԿ. Դատավոր Դանիբեկյանի գործով երկու անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
- «Աննա Դանիբեկյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ» ՔԳ-ով երկու անձ ձերբակալվել է
- Երեմ Սարգսյանը՝ պաշտոնյաներին. Պարտավոր եք կրկնակի ջանասիրությամբ վերացնել բոլոր դատավորների նկատմամբ անթույլատրելի գործելաոճը
- Երվանդ Վարոսյան. «Պատերի տակ վնգստալը» դեռ երկար ենք լսելու, հետևանքները դեռ տեսնելու ենք
- Դատավոր Ազարյան. Ըմբռնումով եմ մոտենում մեկ տարի առաջվա ձեր լռությանը
- Դատավոր Աննա Դանիբեկյանին հետապնդած երիտասարդը ձերբակալված է. Ոստիկանություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան