Այվազովսկու ժառանգները ելույթ են ունեցել նկարչի անվան պատկերասրահում
Հայտնի հայազգի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ժառանգները համերգով հանդես են եկել Թեոդոսիայի պատկերասրահում։ gorod24.online-ի հաղորդմամբ, նկարչի կենդանության օրոք Հովհաննես Այվազովսկու անվան պատկերասրահում ավանդաբար անցկացվում էին սիմֆոնիկ երաժշտության ընտանեկան հանդիպումներ։ Ոչ միայն նրա հյուրերը, նաև հենց նկարիչը սիրում էր նվագել։
120 տարի անց, Այվազովսկու ժառանգները նվագել են նրա տանը։ Մուտքն ազատ է եղել։ Ջորջիա Լոն պրոֆեսիոնալ երաժիշտ է և նվագում է իր հայրենիքում՝ Ավստրալիայում Սիդնեյի սիմֆոնիկ նվագախմբի կազմում։
Ջորջիան նշել է, շատ երջանիկ էր ելույթ ունենալ իր հարազատների տանը։