Արարատի մարզպետարանի մոտից քաղաքացիներին բերման ենթարկեցին
Արարատի մարզպետարանի մոտ լարված իրավիճակ է։ Այնտեղ հավաքված են Նորաշեն համայնքի բնակիչները։ Նրանց մի մասը դեմ է մարզպետ Գարիկ Սարգսյանի որոշմանը, որով կասեցվել է համայնքապետ Նորայր Գրիգորյանի լիազորությունները, պահանջում են վերականգնել նրան իր պաշտոնում կամ ժամանակավոր պաշտոնաատար նշանակել Միսակ Ստեփանյանին մինչև նոր ընտրությունների անցկացումը։
Մի խումբն էլ կողմ է մարզպետի որոշմանը, գտնում են, որ մարզպետի որոշումն օրինական է։
Քաղաքացիները սկսեցին քաշքշել իրար։ Կան բերման ենթարկվածներ, այդ թվում Նորաշենի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Հարությունյանը։
Քաղաքացիներ են հավաքված նաև մարզպետի աշխատասենյակի դիմաց։ Նրանք սպասում են, որպեսզի մարզպետն իրենց գրավոր պատասխան տա։
Մարզպետ Գարիկ Սարգսյանը Նորայր Գրիգորյանի՝ արձակուրդ լինելու ընթացքում որոշում է կայացրել կասեցնել նրա լիազորությունները: Նորայր Գրիգորյանը մարզպետի այս որոշման մասին չի ծանուցվել։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին