Նորաշենցիները մարզպետի հայտարարություններից հետո որոշեցին ակցիան շարունակել Երևանում
Արարատի մարզի Նորաշեն համայնքի ղեկավար Նորայր Գրիգորյանի լիազորությունները դադարեցվել են օրենքի ուժով, ավագանին ընդամենն արձանագրել է այդ փաստը։ Արարատի մարզպետարանում հայտարարեց մարզպետ Գարիկ Սարգսյանը՝ դիմելով այնտեղ բողոքի ակցիա իրականացնող նորաշենցիներին։
Նա ընդգծեց, որ իր որոշումը չի չեղարկվելու, սեպտեմբերի 27-ին իր կողմից արձակված կարգադրությամբ նշանակվել է համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար։
«Ամեն ինչ տեղի է ունեցել օրենքի, իրավազորության պայմաններում»,- ասաց Գ. Սարգսյանը։
Մարզպետի խոսքով, բոլոր փաստերն ունեն, իրենց ուսումնասիրությունները համայնքում փաթեթով ներկայացրել են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն։
Գ. Սարգսյանը ներկայացրեց միայն փաստաթղթեր, չլսեց հավաքված քաղաքացիներին, արագ հեռացավ։ Հասարակական գործիչ Բաբկեն Հարությունյանը նշեց, որ մարզպետը ոստիկանների ուղեկցությամբ սեփական աշխատավայրից արագ նստում է մեքնան ու գնում՝ առանց հաշվի առնելու, որ Նորաշենում ստեղծում է խժդժություններ, մարդկանց մեջ լարվածություն։
Նորաշենցիները հայտարարեցին, որ գնում են կառավարության մոտ՝ իրենց բողոքն արտահայտելու:
Մարզպետ Գարիկ Սարգսյանը Նորայր Գրիգորյանի՝ արձակուրդ լինելու ընթացքում որոշում է կայացրել կասեցնել նրա լիազորությունները: Նորայր Գրիգորյանը մարզպետի այս որոշման մասին չի ծանուցվել։ Այժմ նորաշենցիների մի մասը պնդում են, որ մարզպետն անօինական է ազատել համայնքապետին, պահանջում են վերականագնել նրան պաշտոնում, կամ ժամանակավոր պաշտոնաատար նշանակել Միսակ Ստեփանյանին մինչև նոր ընտրությունների անցկացումը։ Մարզպետը ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել Արտակ Հարությունյանին։
«Հրապարակի» հետ զրույցում Ն. Գրիգորյանը մարզպետի նման որոշումը բացատրել էր իր և մարզպետի վատ հարաբերություններով․ «Այս ամենը կազմակերպում է նախկին համայնքապետը՝ Արտուշ Սարգսյանը։ Նա մարզպետի հոր ընկերն է։ Այստեղ որևէ քաղաքական աստառ չկա, որևէ այլ խնդիր չկա, այստեղ ուղղակի կա իմ ու մարզպետի ոչ ճիշտ հարաբերություները։ Նա ինձ չի սիրում, որովհետև ժամանակի ընթացքում ես իրեն չեմ օգնել, օգնել եմ ՔՊ այլ պատգամավորի, ինքը դրանից նստվածք է տվել, լարվածություն է ստեղծել, այդ ամենը դրանից է գալիս։ Անցած տարի ինձ առաջարկել է անդամագրվել ՔՊ-ին, ասել եմ՝ չեմ մտնում, ես ինքս անկուսակցական եմ, բայց ես նորից իշխանությանն եմ օգնելու, ժողովրդին եմ օգնելու, ես չեմ ուզել ուղղակի կուսակցություն մտնել, պարտականություն ստանձնել լրացուցիչ»։
Հարակից հրապարակումներ`
- Արարատի մարզպետարանի մոտից քաղաքացիներին բերման ենթարկեցին
- «Արարատի մարզպետը ոչնչացրել է գյուղացուն, հաշվի չի առել գյուղացու ձայնը»
- Գարիկ Սարգսյանի նախկին տեղակալին մեղադրանք է առաջադրվել
- Politik.am. Մարզպետարանի թերի աշխատանքի պատճառով Գարիկ Սարգսյանը դեմ է դուրս գալիս կառավարության քաղաքականությանը
- Արագիլների անկում Արարատի մարզի Հովտաշատ գյուղում
- Կոկորդիլոսը չունի ստամոքս, ունի քարաճիկ, պատկերացնո՞ւմ եք. Գարիկ Սարգսյան
- Ի՞նչ իրավունք ունի մարզպետ լինել մարդ, որը կոկորդիլոսը թռչնից չի տարբերում. Գևորգ Պետրոսյան
- Մարզպետարանին չի հետաքրքրում կոկորդիլոսներից ստացված ոչ եկամուտը, ոչ ծախսը, ոչ ձախողումը
- Ձուն է շուտ եղել, թե... կոկորդիլոսը
- «Հրապարակ». Արարատի մարզում նոր «բդեշխ» հաստատվեց՝ ի դեմս մարզպետ Գարիկ Սարգսյանի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին